17:08 29.11.2018
Վարչապետի հարուցած հանրային ճնշումը դատարանների վրա իր տեսակով շատ է տարբերվում Բաղրամյան 26-ից հնչող զանգերից, որովհետև հասարակության մեջ ատելություն է առաջանում դատավորների նկատմամբ։ Այս տեսակետն այսօր հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Նրա խոսքերով՝ եթե վարչապետը հստակ իր դիրքորոշումը հայտնում է, որ դատավորը սխալ է արել և ատելություն է առաջացնում իր խոսքով դատավորի նկատմամբ, պարզ է, որ հասարակությունը դրանից հետո ինչ է անելու։ Նկատի ունենալով հանրային ճնշումը, ատելության հարուցումը և դրանից հետո անպատշաճ մեկնաբանությունների հրապարակումները՝ Ալումյանը նշեց, որ սա դատարանների վրա ճնշման շատ վտանգավոր ձև է։
«Հիմա դատավորները, օրինակ… Ես կարծում եմ, որ ոչ մի դատարանի դատավոր չի կարող իրեն ապահովագրված զգալ, որ մի օր, եթե իրենց որևիցե դատական ակտ դուր չգա մեր գործադիր իշխանությանը, գործադիր իշխանությունը, ոնց ժողովրդին հանեց ոտքի, տարավ Ազգային ժողովը պաշարելու, մի օր էլ չի բերի դատարանը պաշարելու»,- Քոչարյանի կալանքի վերաբերյալ դատաքննության ընդմիջմանն ասաց Ալումյանը։
Այդ մոտեցումները, ըստ պաշտպանի, շատ վտանգավոր են դատական համակարգի համար, քանի որ դատավորները շատ քիչ պաշտպանված խավ են, և պետք է վերանայել այդ դիրքորոշումը։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...