15:14 01.12.2018
Բնապահպանության նախարարությունը ԳԷՀ/ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքներում իրականացրել է շուրջ 70 մլն դրամի փոքր դրամաշնորհային ծրագիր, որի մասին նախկինում հայտարարել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել անտառի և այլ բնական ռեսուրսների վրա մարդածին ճնշումները՝ համայնքի բնակիչների կողմից ներկայացված ապրուստի այլընտրանքային միջոցների ստեղծման ծրագրերի ֆինանսավորման միջոցով։
Դրամաշնորհն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել Դիլիջան խոշորացված համայնքի վերոհիշյալ գյուղերի 250 բնակիչ։ Հաղթող է ճանաչվել 50 հայտ, որոնցից յուրաքանչյուրին տրամադրվել է մինչև 1,5 մլն դրամի դրամաշնորհ։ Հաղթող ծրագրերը բազմաբնույթ են՝ բույսերի տնկարանների հիմնում, չրանոցների ստեղծում, դեղաբույսերի հավաք, վարսավիրանոցի բացում և այլն։
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն հավաստագրեր է հանձնել հաղթողներին և բնակիչներին կոչ արել պահպանել տեղի հարուստ բնաշխարհը։
«Բնապահպանությունն առանձին լուծումներ չի ենթադրում, այն սերտորեն կապված է սոցիալ-տնտեսական բաղադրիչների հետ, այդ պատճառով սոցիալական ուղղվածության նմանատիպ ծրագրերի իրականացումը շատ կարևոր է։ Դուք պետք է եկամուտ ստանաք ձեզ շրջապատող անտառից, բայց ոչ թե ծառ կտրելով, այլ այն պահպանելով և այլընտրանքային օգտագործմամբ»,- հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատարը և հիշեցրել հայտնի խոսքերը՝
«Մենք բնությունը նվեր չենք ստացել ծնողներից ու պապերից՝ մենք այն պարտք ենք վերցրել մեր երեխաներից և պետք է վերադարձնել սերունդներին այնպես, ինչպես վերցրել ենք»։
Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Հարմարվողականության հիմնադրամից ակնկալվում է ևս 1,5 մլն դոլարի դրամաշնորհային միջոցների ներգրավում, որի մի մասը նույնպես կուղղվի «Դիլիջան» ազգային պարկի, իսկ մյուս մասը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից բնակավայրերի աջակցությանը։
Տավուշի մարզպետի տեղակալ Սամվել Ռուբենյանը շնորհավորել է հաղթողներին և նշել, որ ծրագրերի հաջող իրականացումը կոգևորի համագյուղացիներին և հիմք կհանդիսանա նմանատիպ ծրագրերի շարունակական իրականացման համար։
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրիկ Աղաջանյանը շեշտել է, որ վերջին ամիսներին Ազգային պարկում ապօրինի հատումներ չեն արձանագրվել, ինչը հնարավոր է եղել պարկի հարակից բնակավայրերի բնակիչներին թափուկով լիարժեք ապահովելու և անտառի պահպանումն ուժեղացնելու միջոցով:
Մեկնարկած ծրագրի շրջանակներում, ի լրումն ֆինանսական աջակցության, գյուղացիներին տրամադրվելու է նաև կազմակերպական և տեխնիկական օժանդակություն՝ նորարար տեխնոլոգիաների և լավագույն փորձի ներակայացումների և դասընթացների տեսքով:
Հայտերի ուսումնասիրությունն ու գնահատումն իրականացրել է անկախ փորձագետներից կազմված հատուկ հանձնաժողովը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...