Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Բաքվի գործողությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է Արսեն Բաղդասարյանին հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելուն միտված Բաքվի գործողությունները

16:26 01.12.2018

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են Արցախի Հանրապետության քաղաքացիական անձ, ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և իբր թե «դիվերսիա» կատարելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արսեն Բաղդասարյանի նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Ըստ լրատվամիջոցների՝ Ա. Բաղդասարյանը դիմել է Ն.Փաշինյանին. «եթե դուք իսկապես հոգ եք տանում Ձեր ժողովրդի մասին, խնդրում եմ, որ երկու կողմերի տառապող մարդկանց ազատ արձակման հարցում Ադրբեջանից Ձեր հակառակորդի հետ ընդհանուր հայտարարի գաք»: Նամակում նշվում է նաև, որ լինելով համանման իրավիճակում՝ ինքը հասկանում է, թե ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում, և մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում:

Արսեն Բաղդասարյանի նամակին հաջորդել է վերջինիս հարցազրույցի տարածումը ադրբեջանական լրատվամիջոցներով (https://azertag.az/ru/xeber/Arsen_Bagdasaryan_Pomogite_vernutsya_domoi_VIDEO-1219080), որտեղ նա հանդես է գալիս նույն կոչով, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցնում Արցախի բնակչության և ՀՀ իշխանությունների հասցեին:

Հարկ է նշել, որ կատարվածը բացառիկ չէ, քանի որ 2018թ. փետրվարի 27-ին ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը տարածել էր տեսանյութ (http://minval.az/news/123767613), որում Արսեն Բաղդասարյանն ադրբեջաներենով բանաստեղծություն էր արտասանում, այնուհետև նկարագրում իր բանտային հարմարավետ պայմանները՝ նշելով, որ որևէ բռնության չի ենթարկվում այնտեղ:

Արսեն Բաղդասարյանի նկատմամբ պարբերաբար հասարակության ուշադրության կենտրոնացման քաղաքականությունը չի համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին: Ժնևյան կոնվենցիաները նախատեսում են զինված ընդհարման մեջ գտնվող կողմի տարածքում հայտնված քաղաքացիական անձանց (Ժնևյան 4-րդ կոնվենցիա, հոդված 27) և զինվորականների (Ժնևյան 3-րդ կոնվենցիա, հոդված 13) պաշտպանություն՝ հանրային հետաքրքրասիրությունից: Ըստ էության, այդ մարդասիրական նորմը կարևոր է տվյալ խոցելի խմբին ոչ միայն հանրության հնարավոր բացասական վերաբերմունքից զերծ պահելու, այլ նաև՝ հակամարտության պայմաններում քարոզչական գործիք չդարձնելու տեսանկյուններից:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է կատարվածը և կոչ անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին տեղի ունեցածին տալ համարժեք արձագանք, քանի որ Ադրբեջանի կողմից պարբերաբար ու հետևողականորեն խախտվում են Արցախի Հանրապետության բնակիչ, քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքները:

Պաշտպանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը շարունակում է հետևողական լինել իր իրավազորության տակ գտնվող Ադրբեջանի Հանրապետության 3 քաղաքացիներին հանրային հետաքրքրասիրությունից զերծ պահելու հարցում՝ հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և նորմերին: Մարդու իրավունքների պաշտպանը պարբերական ուշադրության ներքո է պահում Արցախի Հանրապետությունում ազատազրկված Ադրբեջանի քաղաքացիների խնդիրները և ըստ անհրաժեշտության նրանց հետ հանդիպումներ է ունենում ազատազրկման վայրում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP