15:25 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստի ընդմիջման ժամանակ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին: Նա հայտնեց, որ շարունակել են պաշտպանների բողոքների ներկայացման գործընթացը, ընդմիջումից հետո կանցնեն հաջորդ փուլին:
Օրբելյանն ասաց, որ նախորդ օրերի ընթացքում սկզբում ինքնաբացարկի հարցն էր քննարկվել, հետո ներկայացվել էր պաշտպանների բողոքը, պաշտպանները տեխնիկապես երկու բողոք էին ներկայացրել, դեռ դատախազության դիրքորոշումը և որոշակի այլ գործընթացներ չեն իրականացվել: Պաշտպանն ասաց, որ իրենց` հինգշաբթի մուտք արված բողոը, ըստ էության, միացվել է երկու բողոքներին: Այսօրվա նիստի ընթացքում, ըստ Օրբելյանի, եթե ոչինչ չփոխվի, լսվելու են դատախազության առարկությունները: Նա նշեց, որ զուտ ծավալային առումով, այսօր, չի կարծում, որ որոշում կայացվի, հավանական է, որ վաղը կրկին նիստ կնշանակվի` հաշվի առնելով այս տեմպը, արագությունը:
Պաշտպանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել նիստին, ելույթ է ունեցել: Ելույթի մասին մանրամասներ նա չհայտնեց, միայն ասաց, որ ելույթը եղել է ոչ թե քաղաքական թեմայով, այլ գործընթացի մասին:
«Հիմա պետք է անցնենք դատախազների համապատասխան առարկություններին` բուն խափանման միջոցի հետ կապված, որից հետո կքննարկվեն մնացած հարցերը: Այս պահին դեռ կարճ ժամանակ են խնդրել, բայց կարծում եմ, որ նորմալ ընդմիջում պիտի տրվի, գոնե 1-1.5 ժամ»,- ասաց նա:
Հարցին` արդյո՞ք շտապողականություն չեն նկատում այս գործընթացում, Օրբելյանը պատասխանեց` «այո և ոչ»:
«Դատերն իրար վրա են նշանակվում` չնայած մեծ ծանրաբեռնվածություն կա դատարանում. դա շտապողականությո՞ւն է, թե՞ գործի առանձնահատկությունն է, դժվարանում եմ մեկնաբանել»,- ասաց Օրբելյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի՞ ելք է կանխատեսում այս դատական գործընթացում, ինչին նա արձագանքեց, որ միշտ լավատես է, և կարծում է, որ ելքը դրական է լինելու իրենց համար:
Նա նաև անդրադարձավ հնչող կարծիքին, թե «անձեռնմխելի մարդիկ չկան»:
«Այո՛, անձեռնմխելիներ չկան, կան ինստիտուտներ, որոնք օգտվում են անձեռնմխելիությունից»,- ասաց Օրբելյանը:
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...
22:50 04.08.2025
Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համարՀաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...
22:36 04.08.2025
Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դինՕգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...
22:25 04.08.2025
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարըԱյս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...
22:13 04.08.2025
The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...