17:04 04.12.2018
Մեծամորում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ մինչ ծրագրերին անդրադառնալը, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախ՝ ցավակցություն հայտնեց այսօր զոհված օդաչուների հարազատներին, ընկերներին: Հայտարարեց, որ այդ միջադեպը պետք է քննվի՝ հասկանալու համար, թե որն է դարձել այդ միջադեպի պատճառը:
Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական զարգացման և տեսլականի առումով Մեծամորն ունի առանձնակի նշանակություն:
«Այստեղ է գտնվում մեր երկրի ամենառազմական օբյեկտը՝ ատոմակայանը, որը Հայաստանին դարձնում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող: Հայ ժողովուրդը Մեծամորի ատոմակայանի շահագործմամբ ի ցույց է դրել իր գիտական աշխատանքային տաղանդը: Մեր առաջիկա անելիքը հենց խրախուսելն ու պայմաններ ստեղծելն է, որ մեր երիտասարդներն իրենց շնորհքը դրսևորելու հնարավորություն ունենան, և ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ հոգեպես ոչինչ նրանց չկաշկանդի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ 4 գործոն կա, որոնց ուղղությամբ պետք է աշխատել՝ մեր պետության արտաքին անվտանգությունը, ժողովրդավարությունը, պետության քաղաքացու ազատ, ստեղծարար ընդունակությունների համար բավարար պայմանների ստեղծումը: Դա իրականացնելու համար, նրա խոսքով, իրենք քվե են խնդրում:
«Մեր երկրի քաղաքացին չպետք է լինի վիզը ծուռ: Մեր քաղաքական գործունեության ամբողջ նպատակն այն է և դա արդեն իրագործել ենք, որ մենք ազգովի ոտքի ենք կանգնել, ուղղել ենք մեր մեջքը և բաց ճակատով շարժվել ենք դեպի ապագա: Մեր առաջ անընդհատ լինելու են խոչընդոտներ: Մենք հաղթահարելու ենք այդ խոչընդոտները»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...