19:03 04.12.2018
«Մեր երկրի հիմնական խնդիրը գործազրկությունն է, երկրորդ հիմնական խնդիրը՝ անվտանգությունը, երրորդ խնդիրը՝ առողջապահությունը»,- Նոր Նորքի 1-ին զանգվածում կատարած քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ նշված երեք խնդիրները փոխկապակցված են:
«Երեք խնդրով էլ օրենսդրական լուրջ նախաձեռնությունների կարիք կա: Գործազրկության մասով ես մշտապես ասել եմ և համոզված եմ, որ պետք է հենվենք մեր բնական, մարդկային ռեսուրսների վրա: Ես կարգի պաշարված երկրներում միայն էդ միջոցով է հնարավոր տեղից պոկել տնտեսությունը և իրական աշխատատեղեր ապահովել, ինչն էլ լրացուցիչ մուտքեր կապահովի:
Անվտանգության առումով առաջարկելու ենք լրացուցիչ 20 հազար պայմանագրային զինծառայողներ ներգրավել բանակում՝ 241 մլն դրամին համարժեք ավելացումով ՊՆ բյուջե, որպեսզի էդ մարդիկ 1000 դոլարին համարժեք աշխատավարձ ստանան, դա լուրջ բան կլինի, որովհետև ժամկետային զինծառայողները հետ կկանգնեն վտանգավոր գծից, կսովորեն հրետանավորի, սակրավորի գործը: Առողջապահության ոլորտում միանշանակ է, որ մեր երկրում ապահովագրական համակարգը հակառակ ծայրից է աշխատում»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ կրթության բնագավառում էլ լուրջ խնդիրներ կան:
Նրա խոսքերով՝ ՀՀ-ի բյուջեում կրթության մասնաբաժինը ամենացածրն է տարածաշրջանում, ինչը հնարավորություն չի տա ՏՏ ոլորտը զարգացնելու:
Մանրամասները՝ տեսանյութում:
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...