Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հիշողություններ է թողել` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հիշողություններ է թողել` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան. Արսեն Թորոսյան

11:02 07.12.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը: Որքան էլ անցնի ժամանակը` երկրաշարժը մեծ սպի է թողել բոլորիս, հատկապես մեծ կորուստներ կրած Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչության վրա:

30 տարի առաջ այս օրն աղետալի երկրաշարժը գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի մի շարք տարածքներ` Լոռու և Շիրակի մարզերի մեծ քաղաքներ, հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր` խլելով 25 հազար կյանք, անօթևան թողնելով շուրջ կես միլիոնից ավելի մարդու:

Համազգային աղետը միավորեց աշխարհասփյուռ հայությանը, 100-ից ավելի երկրներ իրենց ներդրումն ունեցան: Աշխարհի տարբեր ծայրերից հումանիտար, ինչպես նաև հոգեբանական աջակցությունը չուշացավ: Ցավոք, երկիրը տևական ժամանակ ցնցումներից դուրս չէր գալիս, մարդկային կորուստներն այլևս հետ չէին բերվի:

Թեև դեկտեմբերի 7-ը ծանր հոգեբանական և հուզական հիշողություններ է թողել բոլորիս սրտերում` ժամանակն է թոթափել վիշտը և արարել նոր Հայաստան: Ուզում եմ նշել, որ ի թիվս այլ նախաձեռնությունների` վերջերս բացվեց նորագույն սարքավորումներով հագեցած Վանաձորի բժշկական կենտրոնը, և նման քայլերը շարունակական են լինելու: Համոզված եմ` հաշված տարիների ընթացքում կկարողանանք ամբողջովին հաղթահարել աղետի բոլոր հետևանքները և Հայաստանի ցանկացած անկյունում ամուր կկանգնենք հողին` առողջ հոգով և առողջ մարմնով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

21:38 02.05.2025

Շտուտգարտում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ. կան վիրավորներ

Շտուտգարտի կենտրոնում մեքենան մխրճվել է տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա գտնվող հետիոտների խմբի մեջ։ Մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին X-ում հայտնել է  քաղաքային ոստիկանությունը։ «Մենք տեղում ենք և կտեղեկացնենք, հենց որ նոր տեղեկություններ լինեն», – նշել են իրավապահ մարմինները։ DPA գործակալության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն վեց մարդ։ Սև Mercedes մակնիշի մեքենայի […] ...

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

21:27 02.05.2025

Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

21:03 02.05.2025

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

Քույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

BACK_TO_TOP