12:11 07.12.2018
Գյումրիում այսօր կառավարության արտագնա նիստի ընթացքում Քաղաքաշինության պետական կոմիտեից ներկայացրել են, որ ներկա պահին աղետի գոտում պետությունը 498 ընտանիքի հանդեպ ունի արձանագրված պարտավորություն, որոնց, ըստ պետության պարտավորությունների, նախատեսվում է բնակարան հատկացնել, բայց կան նաև շուրջ 4000 ընտանիքներ, որոնք բնակվում են տնակներում ու այստեղ միանշանակ չի կարելի ասել, թե պետությունը նրանց բոլորի հանդեպ ունի պարտավորություններ: Մի մասի հանդեպ պետությունը պարտավորություններ ունի, մի մասի հանդեպ չունի, ու այս առիթով պետք է կատարվեն փաստագրման աշխատանքներ: Այսինքն՝ հնարավոր չի ամբողջ 4000 ընտանիքին դասել մի խմբի մեջ, կան մարդիկ, որոնք իրոք տուժել են ու անօթևան են, ու կան մարդիկ, որոնք մի տեղ բնակարան են ստացել, բայց պահպանել են իրենց տնակն ու վարձով են տվել մեկ ուրիշին: Այս մասին վարչապետի պաշտոնակատարին պատմել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:
«Բազմաթիվ տարբերակներ կան, ու հենց դրա համար շատ կարևոր է փաստագրման աշխատանքներ կատարելը, որոնք նախատեսում ենք իրականացնել 2019-ի ընթացքում, որպեսզի տեսնենք իրական պատկերը»,- ասել է Էլոյանը:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին այն մասին, թե արդյո՞ք վերջինս համաձայն է, որ պետությունը ներկա պահին հստակ պարտավորություններ ունի 498 ընտանիքի հանդեպ, և ինչո՞ւ մինչև այժմ չեն փաստագրվում վերոհիշյալ 4000 ընտանիքները, որոնք բնակվում են տնակներում:
Բալասանյանն ի պատասխան նշել է, որ ներկա պահին Գյումրիում 2856 տնակ կա, ու հիմա ունեն ցուցակ, որում գրանցված են նշվածներից 1014-ը, որոնք տուն կորցրած մարդիկ են, բայց երկրում չեն եղել ու չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:
«Բացի դրանից՝ եղել են բազմազավակ ընտանիքներ, որոնց մի մասը տեղափոխվել է ստացած նոր բնակարան, իսկ մի մասը մնացել է տնակում: Նաև կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի և հաշվառվել են տնակում: Կան նաև տնակները վարձակալությամբ վերցրած մարդիկ: Ուրեմն` 451 տնակում ընդհանրապես մարդ չի բնակվում: Ընդհանուր, եթե գումարում ենք այս թվերն իրար, ստացվում է 2856: Ես արդեն 6 տարի է` հաշվառում եմ»,- ասել է Սամվել Բալասանյանը:
Բալասանյանը ներկայացրած թվերին զուգահեռ շատ կարևորեց հստակ փորձաքննական վերլուծություն ու հաշվառում իրականացնելը, քանի որ միայն այդ դեպքում նրանք կկարողանան հասկանալ հստակ թվերն ու ներկայացնել լուծումներ:
Ի պատասխան Բալասանյանի՝ Փաշինյանը նկատել է, որ 30 տարի անց մենք դեռևս չունենք հստակ թվեր ու չգիտենք, թե ինչ ասել է աղետի գոտի ու ինչ է անհրաժեշտ այդ խնդիրները լուծելու համար:
«Միայն բնակարանաշինության մասին չէ խոսքը: Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշում կայացնենք, որ ձևավորվի աշխատանքային խումբ և ենթադրվում է՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչի գլխավորությամբ, որպեսզի ձևավորվի ամբողջական տեղեկատվության փաթեթ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող14:55 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...