11:42 07.12.2018
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Եթե փորձեմ բառերով գրել մարդկային ցավի, ողբերգության, կորսված երազանքի մասին, գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Իմ սերունդը 1988-ի երկրաշարժը տեսել է միայն նկարներում ու վավերագրական ֆիլմերում, լսել է վերապրածների հուշերը, ու այդ պատկերների, բառերի ու հիշողությունների միջից սեփական հոգում է զգացել ավերիչ ցնցումը: Աշխարհի յուրաքանչյուր անկյունում ապրող հայի համար երկրաշարժը դարձավ անձնական տառապանք, կար անդարձ կորստի տագնապը, ու մինչ օրս ընտանիքներ, հարազատներ, ընկերներ կորցրածներին թվում է՝ ուր որ է, վերագտնելու են երջանկությունը, ժպիտը, հարազատ աչքերը: Սակայն երբեք, երբեք ժամանակն ունակ չէ լցնել դատարկությունը, ժամանակը պարզապես ստիպում է ապրել նոր իրականության մեջ:
Սպիտակի երկրաշարժից հաշված ժամեր անց սփյուռքը բռունցք դարձավ, և ցուցաբերված ահռելի նյութական օգնությանը զուգահեռ Հայաստանի կողքին եղավ սեփական սրտի ամեն զարկով: Նոր գարնան, կուռ կամքի ու սեր-Հայաստանի մասին երգեց Ազնավուրն ու դարձավ կարեկից սփյուռքի խորհրդանիշը: «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ միջազգային հանրության հետ միասին կարողացան հույսի սերմեր ցանել, մաքրել արցունքերն ու ասել՝ դուք ձեր ցավի հետ մենակ չեք: Աշխարհի ամենահեռավոր ծայրերից էին սփյուռքահայերը ժամանում Հայաստան ու իրենց հետ բերում ինչ հնարավոր էր՝ սննդամթերք, հագուստ, դեղորայք: Սփյուռքը պարզապես մոռացավ երկաթե վարագույրների ու արհեստական բաժանումների մասին, և միավորվեց ցավի, հույսի, երազի շուրջ: Այդ ամենն անուրանալի է, և ՀՀ կառավարության անունից մեր խոնարհումն ու երախտիքի խոսքն եմ փոխանցում աշխարհասփյուռ հայությանը:
Այսօր ցավով պիտի արձանագրենք, որ երեք տանսամյակ անց դեռևս կիրառելի են «աղետի գոտի» ու «տնակ» արտահայտությունները, որ երկրաշարժի մասին մեզ դեռևս պատմում են Գյումրու արվարձանները, ավերված շինությունները, այդպես էլ սեփական տանիք չստացած բնակիչները: Այնինչ վաղուց արդեն երկրաշարժը պիտի լիներ միայն ցավի ու մարդկային կորուստների պատում, իսկ Գյումրին ու Սպիտակը պիտի ծաղկեին նոր ուժով, նոր գեղեցկությամբ, նոր կյանքով:
Դեկտեմբերի 7-ը մեզ համար պարտավորեցնող օր է: Այն մեզ հիշեցնում է անցյալի հանդեպ պատասխանատվության ու ներկան փոխելու պարտավորության մասին: Ահա այս բանաձևով փորձենք առաջ գնալ»:
14:55 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...