Այն, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որ երկրի ներկայացուցիչը կլինի, իսկապես երկրորդական է. քաղաքագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Այն, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որ երկրի ներկայացուցիչը կլինի, իսկապես երկրորդական է. քաղաքագետ

20:40 07.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը: Այս հայտարարությունը շուտով հերքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը` նշելով, որ հարցը դեռ լուծված չէ: Նմանատիպ հայտարարությամբ այսօր հանդես եկավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նշելով, որ հարցը չի լուծվել, աշխատանքը շարունակվելու է:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հակասական այս հայտարարություններին, հարցին` արդյո՞ք ինչ-որ «առևտրի» գործընթաց է կատարվում, նշեց.

«Ես սա առևտուր չէի անվանի, կարծում եմ` քննարկումներ են, առողջ քննարկումներ, որովհետև այնպիսի սկզբունքային հարց է բարձրացվել, որ նախկինում չէր բարձրացվում: Ինչ վերաբերում է միմյանց հակասող տեղեկություններին, ապա մենք, երևի, պիտի հավատանք մեր վարչապետի ասածներին, որովհետև չհավատալու հիմքեր պարզապես չունենք»:

Քաղաքագետը շեշտեց` Հայաստանը պաշտոնապես հերքել է Բելառուսի նախագահի հայտարարությունները, և ինքը դա բավարար է համարում: Բաղդասարյանը, սակայն, չբացառեց` հնարավոր է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնա ոչ Հայաստանի ներկայացուցիչը, որովհետև քննարկումներ են և հայտնի չէ` դրանք ինչով կավարտվեն:

«Ամեն դեպքում, այն, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որ երկրի ներկայացուցիչը կլինի, իսկապես երկրորդական, երրորդական խնդիր է, որովհետև այնտեղ կան շատ ավելի լուրջ խնդիրներ, միմյանց նկատմամբ դաշնակցային պարտավորություններ, այդ պարտավորությունների շրջանակների հստակեցում: Եթե այդ ամենը հստակեցվի, բացարձակապես որևէ նշանակություն չի ունենա, թե որ երկրի ներկայացուցիչն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

BACK_TO_TOP