Ոստիկանությունը պարզաբանում է տարածել քարոզարշավի մասնակիցների միջև գրանցված միջադեպի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել քարոզարշավի մասնակիցների միջև գրանցված միջադեպի վերաբերյալ

17:02 07.12.2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել` կապված երեկ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքների ներկայացուցիչների միջև գրանցված միջադեպի հետ:

«Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին ծեծելու վերաբերյալ։ Ահազանգից հետո ոստիկանության ծառայողներն իրականացրել են համապատասխան գործողություններ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի մասնակիցներից մեկից հաղորդում են ընդունել։ Ըստ քաղաքացու՝ միջադեպը տեղի է ունեցել Գայի պողոտայում։ Նախընտրական պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը երկու անգամ հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Այդ ընթացքում վերջինիս բջջային հեռախոսն ընկել է ու վնասվել։

Ոստիկանության ծառայողները պարզել են անհայտ անձի ինքնությունը, որը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Նույն օրը՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանություն է ահազանգել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կենտրոնական շտաբի պետն ու հայտնել, որ անհայտ անձինք խանգարել են շտաբի աշխատանքը, կատարել նկարահանումներ՝ խոչընդոտելով ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանության Կենտրոնական և Նոր Նորքի բաժիններում նյութեր են նախապատրաստվում»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP