ՕԵԿ-ի առաջարկած փոփոխությունները՝ ԱԺ-ում լինելու պարագայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՕԵԿ-ի առաջարկած փոփոխությունները՝ ԱԺ-ում լինելու պարագայում

22:48 07.12.2018

Ամփոփելով քարոզարշավը՝ ՕԵԿ-ը նաև գրություն-պաստառների միջոցով է ասել, թե ինչ փոփոխություններ կիրականացնի, եթե ներկայացված լինի խորհրդարանում:

Բանն այն է, որ ամփոփիչ միջոցառումը սկսելուց րոպեներ հետո դահլիճ են մտել երիտասարդներ՝ ձեռքներին անելիքների մասին գրությունները: Իսկ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասել է, որ այս ընտրություններին գնում են մի նոր տեսլականով ու ծրագրով.

«Մենք պնդում ենք, որ պետք է ետ վերադարձվեն Հայաստանից ու հայ ժողովրդից թալանված միլիարդավոր դոլարները: Մենք առաջարկում ենք ստեղծել միջազգային հետաքննչական մեխանիզմ, հայտնաբերել բոլոր ապօրինի թալանված գումարները և դրանք հետ վերադարձնել Հայաստանին՝ զարգացնելու համար մեր երկիրը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահի խոսքերով՝ կարևորագույն խնդիր է նաև ՀՀ անվտնագության խնդիրը, ուստի իրենք առաջարկներ ունեն նաև այդ մասով.

«Սահմանների արդիականացում, զինծառայողների, նրանց ընտանիքների նկատմամբ հոգածություն, մենք ասում ենք՝ աստիճանական անցում պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակին, մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն: Սոցիալական հասցեագրված քաղաքականություն, յուրաքանչյուր տարի նպաստների, կենսաթոշակների բարձրացում»,- հավելել է ՕԵԿ նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

BACK_TO_TOP