22:33 07.12.2018
Քաղաքացու որոշում կուսակցությունը, որտեղից որ սկսել էր քարոզարշավը, այնտեղ էլ ամփոփեց: Կուսակցության անդամները Մաշտոցի պուրակում հավաքվեցին: Քարոզարշավի վերջին օրն էլ քաղաքացիներին մանդարին ու թռուցիկներ բաժանեցին:
«Մեր ունեցած ռեսուրսի սահմաններում փորձեցինք ծածկել նաև մարզերը, գոնե խոշոր քաղաքները, չկարողացանք հասնել բոլոր բնակավայրեր, իսկ Երևան քաղաքը հուսով ենք՝ ամբողջությամբ ծածկել ենք և բոլորին հասել է մեր համերաշխության մանդարինը»,- դեկտեմբերի 7-ին՝ քարոզարշավի վերջին օրը, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՈ կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Արթուր Ավագյանը:
Արդեն շուրջ 1տ մանդարին են բաժանել, ասում են կուսակցության անդամները ու դա քարոզարշավի հաջողված գաղափարներից մեկը համարում: Ասում են՝ նույնիսկ հեռավոր գյուղերում, ուր իրենք չեն այցելել, մանդարինի մասին գիտեին: Թեև քաղաքացիների հետ գաղափարային զրույցների համար ժամանակ չի եղել, սակայն թեկնածուների խոսքերով, անհնար էր մարդու հետ զրույցի բռնվել և նա չունենար պատճառ ՔՈ-ին ընտրելու: Դեկտեմբերի 9-ին սպասում են անակնկալ արդյունքներ թե´ իրենց, թե´ սոցիոլոգների համար:
«Մեր ծրագիրը հայեցակայրգային ծրագիր է, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանը մոտ և հեռավոր ապագայում: Քաղաքացիների հետ շփվելով՝ ծանոթացա բազմաթիվ խնդիրների, որոնց մինչ այդ ուշադրություն չէի դարձրել: Դրանցից են, օրինակ, փողոցային առևտրի հարցը, գյուղատնտեսական ոլորտին՝ մասնավորապես ջրօգտագործմանը վերաբերող խնդիրներ և այլն»,- ասաց համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը:
Արդեն երեկոյան արվածի ու չարվածի մասին կխոսեն խարույկի շուրջ հավաքված՝ կրկին Մաշտոցի պուրակում:
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...