19:46 07.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, պատասխանելով հարցին` եթե հայտնի 0038 հրամանն ամբողջությամբ գաղտնազերծված չէ, կալանքի հիմքում կարո՞ղ էր դրվել մասնակի գաղտնազերծված որոշում, ասաց.
«Մեր կարծիքով՝ չէր կարող դրվել, ընդհանրապես մենք ուրիշ փաստարկներ ունեինք` կապված այդ հրամանի հետ. այն չէր կարող դրվել ո՛չ մեղադրանքի, ո՛չ կալանավորման հիմքում, որովհետև այդ հրամանը, այդ թուղթը, որ այսօր գոյություն ունի, չի կարող համարվել հրաման, այն չունի դրա համար անհրաժեշտ պայմանները: Եթե ՀՔԾ-ն թույլ տար, որ այդ հրամանը մենք ձեզ ցույց տայինք, չէր կարող այլ բան ասել»:
Ալումյանը նշեց, որ շահարկումներին վերջ տալու համար ՀՔԾ-ին խնդրելու է` թույլ տան հրամանը ցույց տալ լրատվամիջոցներին: Փաստաբանն ասաց, որ նշված փաստաթղթի վրա չկա տարեթիվ, և ինչքան շատ խոսեն այդ հրամանի մասին, ինչքան շատ իմանան, այնքան կհամոզվեն, որ դրանով մեղադրանքի որևէ դրվագ կամ կալանավորման հետ կապված որևէ հանգամանք հաստատվել չի կարող:
«Հավատացեք, կգա այն օրը, երբ այդ հրամանը բոլորի համար կլինի հասանելի, այս օրը կհիշեք. այնտեղ որևէ բան չկա, որը կարող է մեկնաբանվել պարոն Քոչարյանի դեմ: Այն մասերը, որ ՊՆ-ն չի ցանկացել գաղտնազերծել, տեքստի մեջ կան հատվածներ, որ սևացրած են: Մեզ համար պարզ է, որ դրանք գաղտնի են, բայց որտեղ պիտի լինի ամիս-ամսաթիվ, տարեթիվ, դրանք ոչ թե սևացրած են, այլ ընդհանրապես ոչինչ չկա. ազատ տող է, որը լրացրած չի եղել երբեք: Սա ի՞նչ հրաման է, որը չունի ամիս-ամսաթիվ»,- ասաց նա:
Երկրորդ նախագահի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ նշված հրամանը չի պարունակում տարրեր, որոնցով կարելի է ասել` տապալվել է սահմանադրական կարգը: Նա վստահեցրեց` երբ գա ժամանակը, բոլորը կզգան, որ այն, ինչ այնտեղ գրած է, այդ գործողություններով սահմանադրական կարգ չի տապալվում:
«Սա մանիպուլյացիա է. դուք տեղյակ չեք բովանդակությունից, մենք էլ չենք կարող այն հրապարակել»,- նշեց նա:
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...