21:37 07.12.2018
Դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցեց Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասաց, որ այժմ, երբ աշխարհը թևակոխել է չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջան, ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող հասնել զարգացման բարձր մակարդակի և ապահովել քաղաքացիների բարեկեցությունը և արժանապատիվ ու երջանիկ կյանքն առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային կապիտալի զարգացման։ Այս առումով, կառավարության զարգացման տեսլականի անբաժանելի մասն է տնտեսության բոլոր ճյուղերում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը ու թվայնացման գործընթացի խթանումը։
Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակվել է գերակա և այն Հայաստանում շարունակվում է զարգանալ հեղափոխական տեմպերով։ Վերջին յոթ տարիներին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է ավելի քան 26% միջին տարեկան աճ, ինչի շնորհիվ այն դարձել է ամենաարագ աճողը տնտեսությունում: Ունենք 800-ից ավելի ընկերություններ, իսկ ՏՀՏ-ում աշխատողների թիվը գերազանցում է 15 000-ը։ Վերջին տարիներին Հայաստանը հայտնի է դարձել ոչ միայն համաշխարհային առաջատար ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի առկայությամբ, այլև արդեն հայկական ընկերությունները դուրս են եկել միջազգային շուկա։ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել՝ ի շնորհիվ երիտասարդության ստեղծագործ ոգու և ձեռնարկատիրական ջիղի։
Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկիրը չպետք է բավարարվի առկա ձեռքբերումներով և առաջանցիկ աճ ապահովելու համար կառավարությունը նախատեսում է.
· Ապահովել «կրթություն-գիտություն-արդյունաբերություն-արտադրություն» կապը,
· աջակցել առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանն հանրային կյանքի տարբեր ոլորտներում:
· խթանել հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ մրցունակ ապրանքանիշի ձևավորումը։
· ստեղծել վենչուրային և ներդրումային ֆոնդեր ստարտափների աջակցման նպատակով։
· նպաստել միջազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան, ինչի արդյունքում կստեղծվեն գիտահետազոտական և արտադրական նոր կենտրոններ:
Անդրադառնալով մարզերի անհամաչափ զարգացմանը՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ դա Հայաստանի Հանրապետության համար լուրջ մարտահրավեր է: Այդ առումով, նորարությունները, բարձր տեխնոլոգիաները ու STEM կրթությունը մեծապես կարող են նպաստել անհամաչափ զարգացումը հարթելու, ինչպես նաև մարզային համայնքների մրցունակությունը բարձրացնելու գործին: Պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի մարզային երիտասարդությունը որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու և բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված չլինի գնալ Երևան: Դրա համար, կառավարությունը նախատեսում է առավելագույնս նպաստել Հայաստանի մարզերում առկա ժամանակակից տեխնոլոգիական կենտրոնների արդյունավետ գործունեությանը և ձեռնարկելու է միջոցներ նոր կենտրոնների ստեղծման համար: Բացի այդ, թիրախավորված հարկային քաղաքականության և կառավարության ունեցած այլ միջոցների կիրառմամբ բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որպեսզի մարզերում ծնվեն նոր ստարտափներ ու նախաձեռնություններ, ինչպես նաև օտարերկրյա գործարարների համար ներդրումներ կատարելն ավելի գրավիչ լինի:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...