Եվ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին․ Մ․Պապիկյանը՝ «Մենք»-ի անդամների հետ միջադեպի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Եվ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին․ Մ․Պապիկյանը՝ «Մենք»-ի անդամների հետ միջադեպի մասին

22:59 07.12.2018

«Իմ քայլը» դաշինքից թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը հայտարարություն է տարածել իր թիմակցին ծեծի ենթարկելու առնչությամբ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արդեն տեղեկացրել եմ, որ «Մենք» դաշինքի անդամների կողմից ծեծի է ենթարկվել իմ թիմի անդամներից մեկը: Այս միջադեպը շահարկվեց, եղան բազում մեկնաբանություններ, որոնց ստիպված եմ ևս մեկ անգամ անդրադառնալ՝ հույս ունենալով, որ նման երևույթներն այլևս չեն կրկնվի:

Միջադեպի մասին տեղեկանալուց հետո ես և իմ թիմը ձեռնարկել ենք հետևյալ քայլերը.

  1. Իմանալով, որ իմ թիմակցի վրա կատարվել է հարձակում, մենք դիմել ենք ՀՀ ոստիկանություն։
  2. Ոստիկանների հետ միաժամանակ այցելել ենք «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակի բակ, որտեղ պատահաբար հանդիպել ենք դաշինքի առաջին դեմքերից մեկին, ով մեզ հրավիրել է գրասենյակ:
  3. Ոստիկանները չեն մտել դաշինքի գրասենյակ, քանի-որ չունեն դրա իրավունքը: Նրանք սպասել են գրասենյակի բակում: «Մենք» դաշինքի գրասենյակ եմ մտել ես և իմ թիմակիցներից ոմանք: Փորձել ենք տեղի ունեցածի մասին զրուցել «Մենք»-ի անդամների հետ, բայց արժանացել ենք ոչ բարեհաճ վերաբերմունքի: Մեզ դիմավորել են բավական կոպիտ, ծավալվել է «բարձր տոնայնությամբ» խոսակցություն, ինչից ելնելով ոստիկանները ներս են մտել՝ կրքերը հանդարտեցնելու և հնարավոր զարգացումները կանխելու համար: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք մտել ենք «Մենք» դաշինքի գրասենյակ միայն հրավեր ստանալուց հետո:
  4. Ոստիկանների միջամտությունից հետո մենք հեռացել ենք տարածքից և վերադարձել ոստիկանության բաժանմունք:

Եվ այսպե՛ս, նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի, նոր Հայաստանում մարդը բացարձակ արժեք է, նրա առողջությունն ու անվտանգությունը կարևորագույն պայման են: Այս հարցով զբաղվում է ոստիկանությունը: Եվ՛ ես, և՛ իմ թիմակիցները սպասում ենք ոստիկանության քայլերին»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի անդամները հայտարարել էին, որ հարձակվել են ու ծեծել Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին։

Իր հերթին, «Մենք» դաշինքից էլ Անի Խաչատրյանը հայտարարել է, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP