10:42 09.12.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչ է փոխվել այս ընտրություններում, և ներկայացրել է ընտրություն կատարելու գործընթացի մանրամասները:
«Եթե նկատի ունենանք ԱԺ նախորդ ընտրությունները, ապա շատ բան չի փոխվել, պարզապես քանի որ մասնակցող սուբյեկտների թվաքանակն ավելին է, այն ժամանակ ընտրողներին 9 քվեաթերթիկ էին տրամադրում, այժմ 11 քվեաթերթիկ են տրամադրելու: Եթե համեմատենք մինչև այդ գործող ավանդական մեր քվեակարգերը՝ բոլոր դեպքերում այն ժամանակ 1 քվեաթերթիկ էր ընտրողը ստանում, իսկ հիմա այնքան քվեաթերթիկ, որքան կուսակցություն կա, տվյալ դեպքում՝ 11 քվեաթերթիկ, քանի որ մասնակցում է 9 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրողը պարտավոր է ստանալ այս բոլոր քվեաթերթիկները և քվեարկելիս քվեաթերթիկներից միայն մեկը պետք է դնի ծրարի մեջ, իսկ մնացածը նետի քվեախցում դրված հատուկ պատրաստված արկղի մեջ», – հայտնեց Արմեն Սմբատյանը:
ԿԸՀ քարտուղարը նաև հավելեց, որ ընտրողը պետք է ուշադիր լինի, որ իրեն 11 քվեաթերիթկն էլ տրամադրեն, և որ նա պարտավոր է դրանք բոլորը վերցնել:
«Նա ընտրանքային չի կարող վերցնել մի մասը կամ մեկը կամ երկուսը», – ասաց Սմբատյանը:
Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ընտրողը մեկ քվեաթերթիկը պետք է դնի ծրարի մեջ, իսկ նախքան դա, կարող է այդ քվեաթերթիկի հետևի մասում առկա տարածքային թեկնածուներից միայն մեկի դիմաց կատարել ավանդական V-աձև նշումը, և այդ դեպքում ոչ միայն ձայն կտա տվյալ կուսակցությանը կամ դաշինքին, այլև կուսակցության կամ դաշինքի տվյալ թեկնածուին:
Արմեն Սմբատյանը նաև խոսեց քվեարկության կտրոնի կարևորության մասին:
«Ընդհանրապես պետք է ընտրողին հուշել, որ ինքը կստանա քվեարկության կտրոն այն պահին, երբ կգրանցվի սարքի միջոցով, և այդ կտրոնը պետք է պահպանել և չկորցնել, քանի որ այդ պահից այդ կտրոնը հանդիսանում է նրա անձը հաստատող փաստաթղթի փոխարինողը: Ընտրողը վերջում պետք է այն հանձնի քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին: Այդ կտրոնը կորցնելու դեպքում ընտրողը կզրկվի քվեարկելու իրավունքից, որովհետև այդ քվեարկության կտրոնը չի վերականգնվում», – շեշտեց Արմեն Սմբատյանը:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...