12:41 09.12.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի գաղտնալսման երկրորդ մասին:
«Ինչ եմ ասել ես գաղտնալսման ժամանակ, տեքստը բոլորդ լսել եք, գիտեք: Ասեմ, որ մասամբ մոնտաժված է, այսինքն` մոնտաժված է այնքանով, որ այն մասերը, որ ձեռք չեն տալիս, հանված են»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ եթե ԱԱԾ տնօրենը վարչապետին զեկուցում է մի տեղեկատվություն, բնական է, որ չի մանրամասնում, թե տեղեկությունը որտեղից ստացավ, ով զանգեց, ինչ ասաց, այլ ամփոփում, հակիրճ տեղեկացնում է:
«Եթե ասեմ` տեղեկություն ստանանք էսինչից էսինչի մասին, նորմալ չէ: Կարևոր հանգամանք կա, վարչապետն ասաց` ապահովի դատարանի անկախությունը, որ որևէ մեկը չփորձի ճնշում գործադրել, սա է եղել վարչապետի հիմնական ասածը»,- նշեց Վանեցյանը:
Նա հայտնեց, որ կա գաղտնալսում, կա իր խոսակցությունը, և կարող է պնդել` երբևէ որևէ բան չի արել, ինչից որպես ԱԱԾ տնօրեն կամաչի, որի համար կամաչեն իր ծնողները, ընտանիքը, կամ որի պատճառով ինքը պարզ երեսով չի կարող նայել հասարակության աչքերին:
«Ինչ կա, եղել է, ինչ լսվել է, լսվել է, չեմ կարծում, թե սարսափելի բան է եղել, ժամանակն ամեն ինչ կդնի տեղը»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ իր բջջային հեռախոսի վերծանում է իրականացվել, հատուկ ծրագրի միջոցով վերականգնվել են բոլոր հավելվածների, անգամ անձնական գրագրությունն իր կնոջ հետ, և դա քրգործի նյութերում կա: Նա հայտնեց, որ իր հեռախոսը հանձնվել է փորձագիտական մարմնին` քննչական մարմնի պահանջով, և ամբողջությամբ վերծանվել է:
Անդրադառնալով խոսակցություններին, թե այս գաղտնալսումն ազգային անվտանգությանը սպառնալիք է, Վանեցյանն արձագանքեց.
«Մի գնահատեք, որ հեռախոսը գաղտնալսեցին, ուրեմն ազգային անվտանգությանը սպառնալիք կա: Մերկելին էլ են լսել, Չինաստանի ղեկավարին էլ, բոլորին էլ լսել են, մի մասին էլ լսել են, չեն ասել: Ազգային անվտանգությանը սպառնալիք կլինի, եթե սահմաններում լինի անհանգիստ, նախապատրաստվեն պատերազմական գործողություններ, որոնց մասին մենք չիմանանք»:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...
20:46 16.06.2025
Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունըԻսրայելը հարված է հասցրել Իրանի պետական հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...