Մի քանի ընտրատեղամասերում տեխնիկական որոշ խափանումներ են գրանցվել. ԿԸՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Մի քանի ընտրատեղամասերում տեխնիկական որոշ խափանումներ են գրանցվել. ԿԸՀ

12:47 09.12.2018

«1998 տեղամասային կենտրոններից 572-ում գործարկվում է տեխնիկական 1 սարքավորում, 850 տեղամասերում տեխնիկական  2 սարքավորումներով են աշխատում, և 576 տեղամասում տեխնիկական 3 սարքավորում կա»,- այս մասին հայտնեց ՀՀ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:

Նա մանրամասնեց, որ ընտրություններին նախորդող օրվա նախապատրաստական աշխատանքների ժամանակ որոշակի խնդիրներ են ծագել, որոնք լուծում են ստացել: Մասնավորապես՝ ամբողջ հանրապետությունում 11 սարքավորում փոխարինվել է նորով, գրանցվել են նաև մի քանի տպիչների խափանման դեպքեր:

«Այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ից սկսած, տեխնիկական սարքերի հետ նույն աշխատանքները տարվել են, և մինչ այս պահը փոխարինվել է 13 տեխնիկական սարքավորում՝ տարբեր տեխնիկական խափանումների պատճառով, որոնք հնարավոր չի եղել վերականգնել: Տպիչների հետ կապված խնդիրներ են եղել, որոնց պատճառով մի շարք տեղամասերում՝ ընդամենը 5 տեղամաս, գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանք չի տպվել: Այդ 5 տեղամասերն այն տեղամասերն են, որտեղ  գործարկվում է տեխնիկական 1 սարքավորում»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ մոտ 10 դեպքերում ընտրական տեղամասերում գործող 2 կամ 3 տեխնիկական սարքավորումից 1-ը զրոյական տեղեկանքը չի տպել:

«Ընդունված կանոնակարգի համաձայն՝ տեղամասային հանձնաժողովում ներկա գտնվող անձինք իրավունք ունեն այդ տեխնիկական սարքավորումը բացվելուց հետո նկարել, որտեղ աջ կողմի վերևի անկյունում կա հաշվիչ, որից ակնհայտ երևում է, որ սարքը գտնվում է զրոյական վիճակում, այսինքն, 08:00-ի դրությամբ որևէ ընտրող դեռևս չի քվեարկել»,- տեղեկացրել է Նունե Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP