13:52 09.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, թե ինքն իր արյան հետքերը փորձում է նրան կալանավորելով մաքրել:
«Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել, և ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը: Կարծում եմ՝ այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին նախորդ իշխանության վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է, իրական պատկերն, ըստ էության, բացահայտված է, մանրամասները կբացահայտվեն: ՀՀ 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործով: Նա ասաց, որ գաղտնալսված հեռախոսազրույցների` դա ապացուցող մասերը կտրված են, մոնտաժված են, ապա պաշտոնապես հայտարարեց` Հայաստանը դատական համակարգը երբեք ավելի անկախ չի եղել, քան այսօր:
Արձագանքելով իրեն հասցեագրվող պետական դավաճանության մասին մեղադրանքներին, Փաշինյանը նշեց հետևյալը.
«Ազգային անվտանգության ծառայությունն ուզում է բացահայտել այդ պետական դավաճանությունը, ինչո՞ւ չեն… պետական դավաճանությունը թաքցնելը ևս պետական դավաճանություն է: Հիմա ոչ թե մեզ են մեղադրում, այլ մենք ենք մեղադրում պետական դավաճանության մեջ: Եթե մեկը պետական դավաճանության փաստը թաքցնում է, նա առնվազն պետական դավաճանությանը նպաստող, օժանդակող մեկն է, հետևաբար նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, պետական դավաճան են: Կամ էլ թող ասուլիս հրավիրեն, մանրամասներ հրապարակեն»:
23:14 04.08.2025
Վերանորոգվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրի 850 մ երկարությամբ խմելու ջրի ջրագիծըՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատար, մարզպետին փոխարինող Բարսեղ Նիկողոսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Լեռնագոգ բնակավայր, ծանոթացել 850 մ երկարությամբ վերանորոգված խմելու ջրագծի աշխատանքներին, տեղում լսել բնակչության կողմից բարձրացված խնդիրները, պատասխանել հնչեցրած հարցերին։ Այս մասին հայտնել են Արմավիրի մարզպետի աշխատակազմից: Առաջարկվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ […] ...
23:03 04.08.2025
Արդյոք Փաշինյանը և Ալիևն ուրբաթ Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ կնախաստորագրեն խաղաղ համաձայնագիրըԴոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հրավիել է Վաշինգտոն: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ուրբաթ օրը հնարավոր է հանդիպեն Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում: Տեղեկությունն այդ մասին տարածում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Արժե՞ այս տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այս տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում տարածել էր ադրբեջանցի լրագրող […] ...
22:50 04.08.2025
Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համարՀաբիբ Նուրմագոմեդովն ասուլիսին հաստատել է, որ թեթև քաշային կարգի գոտուց հրաժարված Իսլամ Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի գոտու համար։ Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Մախաչևը կմենամարտի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջեք Դելա Մադալենայի դեմ: Մենամարտը տեղի կունենա UFC 322 մրցաշարում` Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում»: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերին, հստակ ամսաթիվ դեռևս չկա»,- ասել է դաղստանցի […] ...
22:36 04.08.2025
Փրկարարները դուրս են բերել լճից քաղաքացու դինՕգոստոսի 4-ին, ժամը 14։47-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետք գյուղի անասնագոմերի մոտ գտնվող ջրային տարածքում հովիվը ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրասուզակը լճից դուրս է բերել քաղաքացու դին: Փրկարարները […] ...
22:25 04.08.2025
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգը արդարացվա՞ծ ծախս էր. մեկնաբանում է էկոնոմիկայի նախարարըԱյս օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեման աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգն է: Այդ համերգի անցկացման համար հատկացվել է 6 միլիոն դոլար: Ոմանք անհամբերությամբ էին սպասում այդ համերգին, իսկ ոմանք հարցականներով՝ արդյոք արժեր այդքան գումար հատկացնել այդ համերգի համար: Իսկ նրանք, որոնք ուրախությամբ են արձագանքում տեղի ունեցածին, ընդգծում են, որ սա կարևոր միջոցառում էր երկրի վարկանիշի […] ...
22:13 04.08.2025
The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես […] ...