13:38 09.12.2018
Խախտումների վերաբերյալ ստացվող տեղեկությունները, քրեական գործ հարուցելու կամ դրանք սահմանված կարգով կամ դրանք ստուգելու նպատակով (տեղեկություններն-խմբ.) անմիջապես ուղարկվում են ոստիկանության տարածքային մարմիններ՝ հետագա ընթացքը լուծելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Աշոտ Սարգսյանն այսօր ԿԸՀ-ում:
«Օպերատիվ շտաբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս սերտ համագործակցում է նաև ՀՀ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ»,- հայտարարել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ ընտրական իրավախախտումներն արձանագրվելու են երեք փուլով՝ նախընտրական ժամանակահատվածում, ընտրությունների ընթացքում և հետընտրական ժամանակահատվածում արձանագրված խախտումներ:
Աշոտ Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ խումբ, որն անցած մի քանի օրերի ընթացքում քննարկվել ու սահմանված կարգով ընթացք են տվել նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ կուսակցությունների ու դաշինքների, քաղաքացիների ու լրատվամիջոցների կողմից ստացված իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները:
«Քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում ստացվել ու քննարկվում են ընդհանուր առմամբ 81 հաղորդումներ, որոնցից 26-ն առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 55-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ: Նշված 81 հաղորդումներից 25-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ մնացած 56-ը՝ հանրապետության մարզերում: Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը գտնվում է ՔԿ քննիչների վարույթում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ ոստիկանության Հրազդանի բաժին, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՔԾ: Մնացած 22 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումները նախապատրաստում են նյութեր»,- մանրամասնել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալը:
Նա հայտնել է, որ ստուգման հիմքեր ունեցող հաղորդումների 17-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, իսկ 38-ով դեռևս կատարվում են ստուգումներ:
ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Աշոտ Սարգսյանը որոշ տեղեկություններ է ներկայացրել նաև ըստ իրավախախտման տեսակների ստացված հաղորդումների վերաբերյալ:
«Ընտրակաշառք տալը, խոստանալը կամ ստանալը՝ 11, քարոզչական պաստառները պատռելը կամ վնասելը՝ 15, քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը՝ 9, խուլիգանական արարք, սպառնալիք կամ բռնություն՝ 2, այլ իրավախախտումներ՝ 44»,- հայտնել է Աշոտ Սարգսյանը:
Նա հայտնել է, որ քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություն կտրվի նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...