13:55 09.12.2018
Ընտրությունների մեկնարկից հետո արձանագրվել են կարմիր ազդանշանով դեպքեր, ինչը բացառապես տեխնիկական բնույթ է կրում: Այս մասին լրագրողներին հայտնեց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը:
Իր խոսքերով՝ գրանցված դեպքերը հիմնականում զորամասի ցուցակով քվեարկող զինծառայողների մասով է եղել:
«Հաշվի առնելով, որ զորամասի ցուցակը, ըստ էության, թվերից է կազմված, և ընտրողներին գրանցող՝ տեղամասային հանձնաժողովի անդամը թիվը հայտնում է մասնագետին և զինվորին, և զուտ թյուրիմացության պատճառով թիվը սխալ հայտնելու արդյունքում ունենք «կարմիր ազդանշան»»,- մանրամասնել է նա:
Նա հայտնել է, որ նմանատիպ բոլոր դեպքերը համապատասխան տեղամասային հանձնաժողովների գրանցամատյանում գրառվել են, և, քանի որ ներկա գտնվողներն այդ պահի դրությամբ արձանագրել են, որ դա այլ անձի կամ անձանց փոխարեն չի իրականացվում, հնարավորություն է տրվել ընտրողներին մասնակցելու քվեարկությանը:
«Ընտրողի, հատկապես զինծառայողի անձը հաստատող փաստաթուղթը պարունակում է լուսանկար, և ակնհայտ է եղել, որ «կարմիր ազդանշանը կրել է բացառապես տեխնիկական սխալի բնույթ»,- ասել է Նունե Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ խնդիրները հիմնականում ծագում են ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված: Իր խոսքերով՝ դրանք հիմնականում պայմանավորված են լինում փաստաթղթի մաշվածությամբ կամ տեխնիկական այլ հարցերով:
«Մատնահետքերի հետ կապված ունենք խնդիր, երբ մատնահետքը չի ընթերցվում: Կպնում են ինչ-որ մետաղական սարքի ու հնարավորություն ստանում քվեարկելու»,- հայտնեց նա:
Հաղորդվել է, որ այսօր քվեարկության ավարտից հետո ևս տեղեկություններ կհաղորդվեն արդեն կայացած ընտրությունների ընթացքի վերաբերյալ:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...