18:04 09.12.2018
Դժգոհություններ տեղամասային հանձնաժողովների անդամներից. Գյումրիի տասնյակ տեղամասեր թերի են ջեռուցվում: Տեղամասերը հիմնականում տեղակայված են կրթական հաստատությունների միջանցքներում, որոնք ցուրտ են: 32/28 տեղամասում հանձնաժողովի անդամները դժգոհում են ոչ թե ընտրողների մասնակցությունից, այլ տեղամասերի ջեռուցումից: Այս տեղամասի նախագահ Արա Նախշքարյանը SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ տարածքը ջեռուցում են էլեկտրականությամբ, բայց էլի ցուրտ է, իսկ սա միակ դժգոհությունը չէ հանձնաժողովից, այս տարի հանձնաժողովի անդամները սնվելու են իրենց հաշվին:
«Հիմնական բողոքը հանձնաժողովի կողմից է, տարածքը շատ ցուրտ է, օգտագործում ենք 6-7 հատ պլիտա տաքացուցիչ, բայց օգուտ չկա, տարածքն էլի ցուրտ է, և սոված ենք: Սննդի հետ կապված միշտ էլ եղել են կուսակցություններ, օգնել են հանձնաժողովներին, որ ակտիվ աշխատեն, իրենց առույգ զգան, այս տարի դա չկա», –ասել է Արա Նախշքարյանը:
Նախկին ընտրություններին հանձնաժողովների անդամներին կուսակցություններն են հաց ու ջուր հասցրել, հիմա այդ կուսակցությունները նույն ակտիվությամբ ու նույն մեթոդները չեն կիրառում:
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...