18:58 09.12.2018
Գյումրիի Ալաբոդկա թաղամասի թիվ 1 ավագ դպրոցում, որտեղ տեղակայված է 31/46 տեղամասը, կեսօրից հետո ընտրողների մեծ հոսք է եղել։ Այս տեղամասում, ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս, ընտրողների ակտիվության պակաս չկա, թեև ոստիկանները վերահսկում էին, որ տեղամասի դռան մոտ կուտակումներ չլինեն:
Տեղամասում մի քաղաքացի փորձել է կրկնակի քվեարկություն կատարել: Հանձնաժողովի անդամները SHANTNEWS.am-ի նկարահանող խմբի ներկայությամբ քվեարկության փորձը կանխել են: Քաղաքացին մեկ անգամ արդեն քվեարկել էր այս տեղամասում, բայց իր անունը ընտրողների ցուցակում չէր եղել։ Ուշագրավն էլ այն է, որ առանց իր անունը գտնելու, քաղաքացու քվեարկած թերթիկն արդեն ծրարի մեջ էր:
Քաղաքացին նախ՝ փորձեց քվեարկություն կատարել առանց կտրոնի, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն ասաց, որ դա հնարավոր չէ։ Հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Լաուրա Ալավերդյանը հեռախոսազանգով ճշտեց, որ նա երկքաղաքացիություն ունի ու իբրև լրացուցիչ ցուցակով է ընտրելու, բայց ընտրողների ցուցակում նրա անունը չգտնվեց։
Բայց մինչ այդ, տեղամասային հանձնաժողովի անդամը հայտնել էր, որ նշված քաղաքացին մեկ անգամ արդեն քվեարկել է այս տեղամասում։ Մեր այն հարցին, թե դա ինչպես է պատահել, հանձնաժողովի նախագահը ցույց տվեց ծրարը, որտեղ ընտրողի արդեն քվեարկած թերթիկն էր ու ասաց, թե հիմա այն պետք է անվավեր ճանաչել:
Այսպես, կրկնակի ակնոցներն էլ չօգնեցին, որ կրկնակի քվեարկություն կատարվեր։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...