Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 24:00-ի դրությամբ ստացել է 51 հաղորդում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 24:00-ի դրությամբ ստացել է 51 հաղորդում

01:00 10.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 24:00-ի դրությամբ, ստացվել է 51 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 47-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով 19/25 ընտրատեղամասում Կարմիր գյուղի բնակչուհի իր հարսի անձնագրի փոխարեն օպերատորին երկրորդ անգամ հանձնել է իր անձնագիրը, որի պատճառով սարքը տպագրել է կրկնակի քվեարկության փորձ:

Նույն վարչությունում ստացված մեկ այլ նյութով ևս արձանագրվել է կրկնակի քվեարկություն փորձ: Մասնավորապես ՝ թիվ 20/19 ընտրատեղամասում տեխնիկական սարքը սպասարկող օպերատորը Ծովագյուղ գյուղի 1940 թվականին ծնված բնակչի անձնագիրը մուտքագրելուց հետո սարքում թղթի բացակայության պատճառով կտրոններ չի տպվել: Օպերատորի կողմից անձնագրային տվյալները մուտքագրել է երկրորդ անգամ, որի արդյունքում արձանագրվել է կրկնակի քվեարկության փորձ:

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով ևս արձանագրվել է կրկնաքվեարկության փորձ: 30/49 ընտրատեղամասում Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակչուհին իր անձնագիրը ներկայացնելու փոխարեն ներկայացրել է արդեն ընտրությանը մասնակցած մոր անձնագիրը, ինչի արդյունքում արձանագրվել է կրկնաքվեարկության փորձ:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին է ստացվել «www.1in.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Անվերահսկելի իրավիճակ՝ Արարատի մարզի 13/5 ընտրական տեղամասում» վերտառությամբ հրապարակումը:

Հիշյալ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի թիվ 13/5 ընտրական տեղամասում ժամը 10.30-ի դրությամբ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ներկայությամբ քաղաքացիները մտնում էին քվեախցիկ, քվեարկողին օգնելու համար:

«Մեր դիտարկմանը, որ օգնողները չեն գրանցվել, հանձնաժողովի նախագահն ասաց, որ գիտակցում է դա օրենքի խախտում է, բայց երբեմն կարելի է խախտել օրենքը՝ ընտրատեղամասում առաջացած խառնաշփոթ վիճակը շտկելու համար: Մեր դիտարկմանը, որ խառնաշփոթն առաջացել է, քանի որ սահմանված 15 հոգուց ավել մարդ կա տեղամասում, հանձնաժողովի նախագահը հերքեց: Ընտրողներից մեկը նույնիսկ բաց քվեարկություն իրականացրեց՝ տեսնելով, որ քվեախցիկները զբաղված են, պատուհանագոգին քվեարկեց և քվեաթերթիկը բոլորի ներկայությամբ դրեց ծրարում: Հանձնաժողովի նախագահը դա ևս նորմալ որակեց՝ համարելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի տեղամասում կուտակումներ չառաջանան. «Ոչինչ, գիտեմ, որ օրենքը թույլ չի տալիս, բայց երբեմն կարելի է օրենքը խախտել, որպեսզի այս խառնաշփոթ իրավիճակը վերացնենք» – ասաց հանձնաժողովի նախագահը»,- նշված է հրապարակման մեջ:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժին ստացված նյութերից մեկով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը թիվ 34/14 ընտրատեղամասում տեղեկանալով, որ իր քվերակության համարը թիվ 86-ն է, մոտեցել է մատնահետքի սարքի սպասարկման աշխատակցին, սակայն շփոթվելով 86 թվի փոխարեն նշել է 56, որի պատճառով մատնահետքի սարքը տպել է կրկնակի քվեարկության փորձ թերթիկը:

2018թ․ դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի դատախազությունից Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին է ստացվել 34/35 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ նախապատրաստվող նյութերը։

Նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ին Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի բնակիչ, ծնված 1949թ, տան ճաշասենյակի սեղանից սխալմամբ վերցրել է քվեարկություն կատարած ամուսնու՝ անձնագիրը և գնացել նույն բնակավայրում տեղակայված թիվ 34/35 ընտրատեղամաս։
Անձնագիրը տվել է այն ստուգող սարքի պատասխանատու անձին, ով առանց անձնագիրը ստուգելու, այն անցկացրել է սարքի միջով, որից անմիջապես հետո՝ ժամը 13։59-ին, սարքը արձանագրել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ

09:25 18.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ համատեղ ջանքերով, ակտիվ քաղաքական երկխոսության միջոցով հաջողվել է կառուցել լայն երկկողմ օրակարգ և քննարկել այն առավել խորացնելու հեռանկարները՝ թե՛ երկկողմ, թե՛ Եվրոպական միության հարթակում։ Վերջինիս պարագայում մտքեր են փոխանակվել առկա գործիքակազմի առավել արդյունավետ կիրառման, այդ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:42 18.05.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:31 18.05.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

23:26 17.05.2024

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահի հետ

22:45 17.05.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահի հետ

Մայիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալան Ռիչարդ Դոնվահին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վահան Կոստանյանը ողջունել է Ռիչարդ Դոնվահի այցը Հայաստան Երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ` ներկայացնելով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ ուղղված խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում նախարարի տեղեկալը […] ...

Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:08 17.05.2024

Մայիսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-16:00 Խորենացի փ. 3ա, 43/Բ, 45ա շենքեր, Խորենացի փ. 45Բ շենք 6-8 մուտքեր, Նար-Դոսի փ. 34 շենք, 11։00-17:00 Մյասնիկյան պող. 16-55 առանձնատներ, Խորենացու […] ...

BACK_TO_TOP