ԿԸՀ նախագահը ներկայացրեց մանդատների բաշխման սկզբունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

ԿԸՀ նախագահը ներկայացրեց մանդատների բաշխման սկզբունքը

13:16 10.12.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատգամավորական մանդատների բաշխման սկզբունքին: Նա նշեց, որ առաջին քայլով որոշվում են այն կուսակցությունները, դաշինքները, որոնք հաղթահարել են համապատասխանաբար 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո արդեն Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են այդ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների միջև:

Դրանից հետո, ըստ ԿԸՀ նախագահի, ստացված մանդատների կեսը կտրվի համամասնական ցուցակին, մյուս կեսը` տարածքային ընտրական հանձնաժողովներին: Մուկուչյանը նշեց, որ Տարածքային ընտրական հանձնաժողովներում մանդատները բաշխելու համար ևս կիրառվելու է բանաձև, այն է` նախ որոշվելու է յուրաքանչյուր տարածքին հասանելիք մանդատների թիվը, հետո, երբ որոշվի, թե յուրաքանչյուր տարածքից յուրաքանչյուր կուսակցություն որքան մանդատ է ստանալու, նոր կորոշվեն կոնկրետ անձինք, ովքեր կարող են ստանալ այդ մանդատները` պայմանավորված կոնկրետ տարածքում ստացած ձայներով:

Լրագրողները հետաքրքրվեցին` եթե ընտրապայքարին մասնակցող որոշ ուժեր ձայների վերահաշվարկ պահանջեն, տեսականորեն քանի՞ ընտրատեղամասում կարող է վերահաշվարկի գործընթաց իրականացվել, ինչ հիմքերի առկայության դեպքում: Մուկուչյանը տեղեկացրեց, որ վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ, կարող է ուղղակիորեն պահանջվել կատարել վերահաշվարկ, և դրա համար բավարար է դիմումը սուբյեկտի կողմից, որևէ լրացուցիչ փաստարկ այդ դիմումների հիմնավորման և ապացույցների համար չկա: ԿԸՀ նախագահը նշեց, որ երբ ունենան ամփոփ տվյալները, կներկայացնեն` վերահաշվարկի քանի դիմում են ստացել: Մուկուչյանը վստահեցրեց, որ դիմումների առկայության պարագայում ՏԸՀ-ները ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները, որ առավելագույն չափով վերահաշվարկ իրականացնեն այն ընտրական տեղամասերում, որտեղ կպահանջվի իրականացնել վերահաշվարկ:

Նա նաև հայտնեց, որ Ընտրական օրենսգիրքը կանոնակարգումներ, հստակ ժամկետներ է սահմանում, դրանք պետք է հաշվի առնվեն, իսկ վերահաշվարկը կկատարվի թափանցիկության ու հրապարակայնության պայմաններում, որպեսզի քվեարկության արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն:

Հարցին` երբ կլինի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, Մուկուչյանը պատասխանեց.

«Երբ կհայտարարենք այդ մասին, դուք հստակ կիմանաք: Երբ ընտրության արդյունքը կամփոփվի, այդ ժամանակ էլ կիմանաք: Յոթերորդ օրը կամփոփենք ընտրության արդյունքը, դրանից հետո նոր կհայտարարենք ԱԺ առաջին նիստի օրը»:

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարան դիմելու և ընտրությունների արդյունքները վիճարկելու համար վերջնաժամկետ կա` ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո 5-րդ օրը: ԿԸՀ նախագահը հայտնեց, որ բողոք-դիմումների վերլուծություն դեռ չի արվել, այն կփորձեն անել օրվա ընթացքում, աշխատանքն արդեն սկսել են իրականացնել:

Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ընտրության կազմակերպմանը մոտեցել է բարձր պատասխանատվությամբ, ապա շեշտեց` պետք է նկատի ունենալ, որ հերթական ընտրություններից արտահերթը տարբերվում է նախապատրաստական աշխատանքների համար նախատեսված խիստ կարճ ժամկետներով, որից գործառույթների ծավալը չի փոքրանում, քանի որ պետք էր իրականացնել նույն ծավալի աշխատանք: Մուկուչյանի խոսքերով` բարձր պատասխանատվություն է եղել գործընթացը ԸՕ պահանջներին համապատասխան, առանց որևէ ժամկետի խափանման իրականացնելու համար:

Խոսելով ԲՀԿ ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանի ահազանգի մասին, թե Սյունիքի մարզպետն ուղղորդում է ընտրողներին, Մուկուչյանը հայտնեց, որ խոսել է Սյունիքի մարզպետի հետ, վերջինս պնդել է, որ որևէ նման խնդիր առկա չէ, ինքն անգամ չի եղել որևէ համայնքում, որևէ ուղղորդում որևէ մեկի նկատմամբ չի իրականացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP