Ընտրության օրն անցել է սահուն, եղել են մի քանի էական խախտումներ. «Ականատես» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Ընտրության օրն անցել է սահուն, եղել են մի քանի էական խախտումներ. «Ականատես»

14:00 10.12.2018

«Ականատեսն» իրականացրել է դիտորդական առաքելություն 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր մարզերում՝ առաջին անգամ՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ:

Նախաձեռնության շրջանակներում ներգրավվել են 581 դիտորդ, որոնք դիտարկել են ընտրանքի 300 ընտրական տեղամասերը, ինչպես նաև ներգրավվել են շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ և 41 տարածքային ընտրական հանձնաժողովների դիտորդներ։ Շրջիկ թիմերն ընտրության օրն այցելել են ընտրանքից դուրս գտնվող 503 ընտրատեղամաս։

Ընտրության օրն անցել է սահուն, եղել են մի քանի էական խախտումներ

Նախապատրաստական փուլ

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խնդիրներ չեն ծագել։

Դիտորդների դիտարկման համաձայն՝ ընտրական հանձնաժողովներն, ընդհանուր առմամբ, գործել են ընթացակարգերին համապատասխան։

Ընտրատեղամասերի 96%-ում ապահովվել է քվեարկության նախապատրաստմանը ներկա հանձնաժողովի անդամների անհրաժեշտ քվորում։ Կողմնակի անձանց ներկայություն է նկատվել ընտրական տեղամասերի 1%-ում։ Չհրկիզվող պահարանների մասով պահանջները պահպանվել են ընտրական տեղամասերի 98%-ում, քվեատուփերի մասով՝ ընտրական տեղամասերի 99%-ում։ Ընտրական տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը։

Դիտարկվող որևէ ընտրատեղամասում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզչական նյութեր չեն նկատվել։

Ընտրատեղամասերի 96%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ 4% տեղամասերում եղել են խնդիրներ, որոնք կարգավորվել են։ Դիտորդները պարզել են, որ ընտրական տեղամասերի 48%-ը հասանելի չի եղել հենաշարժողական դժվարություններ ունեցող մարդկանց համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8,33%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9,67%-ը՝ 8:01-8:15-ը ժամանակահատվածում, իսկ 0,33%-ը (թիվ 25/15 ընտրատեղամաս)` 8:16-ից հետո։

Քվեարկություն

Քվեարկությունն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ և եղել օրենքին համահունչ։ Դիտորդների դիտարկումների համաձայն, տեղամասային հանձնաժողովի անդամները մեծ մասամբ հետևել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին։ Տեղ են գտել քիչ թվով լուրջ խախտումներ և միջադեպեր։

Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավասություն անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 2.67%-ում (1-ից ավել դեպք)։ Ընտրատեղամասային հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների կողմից նկատված խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 5.67%-ում եղել է մեկից ավել դեպք, երբ գրանցամատյանում չի գրանցել։ 17% տեղամասերում ընտրողների անվան դիմաց եղել է այլ անձի ստորագրություն (1-3 դեպք): 1.33%-ում ստորագրություն լինելու պատճառով չի թույլատրվել քվեարկել 1-3 դեպքում։

Տեղամասերում ընտրողների նույնականացման հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 24.3%-ում որոշ ընտրողների անուններ գրանցված չեն եղել սարքավորումներում՝ (1-3 չգրանցման դեպք), 4.33%-ում նկատվել է 4-10 չգրանցման դեպք, և 1%-ում 11-ից ավել չգրանցման դեպք։

Առանց պատշաճ նույնականացման փաստաթղթերի քվեարկություն չի նկատվել:

Քվեարկության գաղտնիությունը հիմնականում հարգվել է, և 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 21.67%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 7.33%-ում՝ 4-10 դեպք, և 1.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա լինել։ Տեղամասերի 24.33%-ում դիտվել է 1-3, 10%-ում՝ 4-10 և 4%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպքեր։

Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 6%-ում՝ (1-10 դեպք):

Ընտրողին օգնություն ցուցաբերելու պատշաճ ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 6%-ում (1-ից ավել)։

Տեղամասերի 2%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 4%-ը՝ 20:01-20:15-ին։

Արդյունքների ամփոփման հիմնական եզրակացությունները

Ընդհանուր առմամբ, դիտորդների կարծիքով տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքն, ընդհանուր առմամբ, համապատասխանել է օրենքով սահմանված գործընթացներին․ միայն տեղամասերի 2.82%-ում են եղել ամփոփման ընթացակարգի խախտումներ, իսկ հաշվարկի ընթացակարգի խախտումներ գրանցվել են տեղամասերի 6.34%-ում։ Ընտրատեղամասերի 94.98%-ում արդյունքների ամփոփման փուլի մասնակիցներին տրամադրվել են արձանագրության քաղվածքն ու մասնակցության մասին տեղեկանքը։ Տեղամասերից 0.67%-ում հաշվարկի ընթացքում ներկա են եղել կողմնակի անձինք։

Էական խախտումներ

Քվեարկության օրը դիտորդները հաղորդել են մի շարք խախտումների մասին։ Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս ընտրատեղամասերում դիտորդների արձանագրած խախտումները։ Ընտրությունների օրը ընտրատեղամասերում քվեարկության և արդյունքների ամփոփման փուլում «Ականատեսն» արձանագրել է 78 էական խախտում։

Խախտման տեսակը Խախտումների թիվը
Կողմնակի անձանց ներկայություն 17
Քվեարկության գաղտնիության խախտումներ 6
Բռնություն, սպառնալիքներ կամ ճնշում գործադրելու դեպքեր 3
Խախտումների արձանագրման մերժում ընտրական տեղամասի կողմից 25
Կրկնակի կամ ուրիշի փոխարեն քվեարկություն 3
Ընտրողին՝ իրավասություն չունեցող անձի կողմից օգնության ցուցաբերում 6
Բաց քվեարկություն 3
Ուղղորդված քվեարկություն 7
Արդյունքների ամփոփման կոպիտ խախտումներ 7
Անվավեր դարձված քվեաթերթիկներ 1

 

Տարածքային ընտրական հանձնաժողովներում գործընթացների վերաբերյալ եզրակացություն

«Ականատեսի» 41 դիտորդներ իրականացրել են 36 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկում։ Քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացն ընթացել է սահուն։ Դիտորդները հաղորդել են մի շարք խախտումներ, որոնք ստուգման ընթացքում են։

«Ականատես» նախաձեռնության երկարաժամկետ դիտորդները շարունակում են դիտարկումները Տարածքային ընտրական հանձնաժողովներում, իսկ իրավաբանները նախապատրաստում են բողոքները։

 Քվեարկության օրը վերլուծության են ենթարկվել յուրաքանչյուր 3 ժամը մեկ ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված մասնակցության թվերն՝ ըստ ընտրատեղամասերի։ Վերլուծության նպատակն էր վեր հանել այն ընտրատեղամասերը, որոնցում տարբեր ժամանակահատվածներում գրանցվել էին տարօրինակ բարձր արագություններ, որոնք կարող էին նաև ուղղակի կամ անուղղակի լցոնումների հետևանք լինել: Այդ արագությունները համեմատվում էին քվեարկության օրվա ընթացքում տարբեր ընտրատեղամասերում պարբերաբար չափվող արագությունների հետ: Արդյունքում վեր հանվեց 31 ընտրատեղամաս, որոնցում տարբեր ժամանակահատվածներում գրանցվել էր բարձր արագությամբ քվեարկություն: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ վեր էին հանվել 108 այդպիսի ընտրատեղամասեր: Եվս 4 ընտրատեղամասերում գրանցվեց այսպես կոչված «բացասական» արագություն, երբ քվեարկածների թիվը հաջորդ ժամանակահատվածում ավելի փոքր էր նախորդ ժամանակահատվածից:

 «Ականատեսը» շարունակում է վերահսկել հետընտրական ժամանակահատվածը և կհրապարակի զեկույցներն՝ ըստ անհրաժեշտության։ Վերջնական զեկույցը կհրապարակվի հունվարի վերջին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP