Նախկին դեմքերն արդեն ստվերում էին. թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը՝ Շիրակի մարզում ընտրությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Նախկին դեմքերն արդեն ստվերում էին. թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը՝ Շիրակի մարզում ընտրությունների մասին

18:38 10.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզի բնակիչների մասնակցությունը հանրապետական միջին ցուցանիշից ցածր է եղել: Այնինչ, 2017 թվականի ԱԺ ընտրություններին մասնակցության ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել: Թվերի համեմատականով՝ 1.5 տարի առաջ Շիրակի մարզից քվեարկությանը մասնակցել է 30.400-ով ավելի ընտրող, քան այս ընտրություններին: Ամբողջ քվեարկության ընթացքում, ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների, որևէ լուրջ ընտրախախտում չի գրանցվել: Բայց Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քաղաքական ուժերն իրավունք ունեն այսօր՝ մինչև ժամը 18-ը, և վաղը՝ մինչև ժամը 11-ը, բողոքներ ներկայացնել հանձնաժողովներ:

Գյումրիի ընտրողները հանրապետությունում ամենապասիվն են եղել երեկվա ԱԺ արտահերթ ընտրություններում: Քաղաքից բացակայողներն են շատ, նաև փաստացի բնակության և հաշվառման հասցեների անհամապատասխանություն կա, բայց սա պասիվության ոչ բոլոր պատճառներն են: Թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանն իր դիտարկումներն ունի: Նա նշում է, որ մարդիկ արդեն համոզվել էին, որ իշխանությունները թույլ չեն տալու ընտրակաշառք բաժանեն, սա նույնպես կարևոր գործոն էր, որ ընտրողների ակտիվության վրա ազդեց:

Հանձնաժողովներում միակարծիք են, որ այս ընտրություններն անցել են կազմակերպված՝ առանց լուրջ ու էական խախտումների, և ամենակարևորը, որ ընտրողը հիմնականում քվեարկեց առանց թաղային հեղինակությունների կամ ազդեցիկ անձանց ուղղորդումների ու պարտադրանքի: Ըստ Մարզպետունի Մարգարյանի՝ նախկին դեմքերն արդեն ստվերում էին:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ տարածքային ընտրական հանձնաժողովները ոչ մի ահազանգ չեն ստացել տեղամասերի մոտ կուտակումների մասին, ինչն էլ թույլ է տալիս հետևություն անել: Ըստ թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանի՝ ոստիկանները նույնիսկ իրենց մեքենան թույլ չեն տվել կայանել տեղամասի դիմաց: 50 մետր շառավղով բացառվել են մարդկանց կուտակումները:

Նախորդ տարիներին Շիրակի մարզից մշտապես բարձր քվեներ ապահոված թեկնածուների ձայներն էլ այս ընտրություններին պակասեցին, սա արդեն խոսում է քաղաքական սերնդափոխության մասին: Թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Պետրոսյանը նշում է. «Ժողովուրդը ցանկացել է, որ սերնդափոխություն կատարվի քաղաքական դաշտում, ու յուրաքանչյուրն իր ընտրությամբ փաստել է իր ցանկությունը»:

Տեղամասերից հատուկենտ ահազանգեր են ստացել տարածքային ընտրական հանձնաժողովները, անմիջապես արձագանքել: Դրանք հիմնականում եղել են սարքերի կողմից ընտրողի մատնահետքը չճանաչելու, նաև կրկնակի քվեարկության 1-2 փորձի մասին, որոնք կանխվել են: Այս ամենն ընտրությունների ընթացքի վրա չի ազդել: Տարածքային ընտրական հանձնաժողովներում հավաստում են, որ տեղամասերի գրանցամատյաններում էլ հանձնաժողովի որևէ անդամ, վստահված անձ կամ դիտորդ, հատուկ կարծիք չի թողել: Ու սա ոչ թե այն պատճառով, որ վախեցել են գրել ընտրախախտումների մասին, ինչպես նախկինում, այլ պարզապես կարիքը չի եղել: Այս ընտրություններում քիչ են եղել նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկները: Քաղաքացիներից ոմանք V-աձև նշանի փոխարեն իրենց ստորագրությունն են դրել քվեաթերթիկի վրա, կամ նախընտրած թեկնածուի անվան դիմաց անթիվ բարեմաղթանքներ թողել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP