Ենթադրում եմ՝ իրականում ընտրություններին մասնակցությունը եղել է ոչ թե 48%, այլ շատ ավելի. քաղտեխնոլոգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

Ենթադրում եմ՝ իրականում ընտրություններին մասնակցությունը եղել է ոչ թե 48%, այլ շատ ավելի. քաղտեխնոլոգ

13:21 11.12.2018

Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և ձևավորված խորհրդարանը լեգիտիմ է՝ կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Այս մասին նա նշել է «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում: Նրա խոսքերով՝ կունենանք լեգիտիմ իշխանություն՝ հանձինս «Իմ քայլը» դաշինքի և կունենանք լեգիտիմ ընդդիմություն՝ հանձինս «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների:

Հարցին՝ կունենա՞նք ոչ կոռումպացված կառավարություն, քաղտեխնոլոգն այսպես է պատասխանել.

«Այո՛, որովհետև լեգիտիմ իշխանությունների դեպքում, գոնե առաջին փուլում, բնականաբար, լինում է ոչ կոռումպացված իշխանություն, հետո չեմ կարող ասել, բայց այս պահի դրությամբ, հատկապես ուշադրություն դարձնելով «Իմ քայլը» դաշինքի ղեկավարի՝ կոռուպցիայի դեմ պայքարին, խիստ կասկածելի է, եթե չասենք անհնար, որ նա կարող է կոռուպցիոն իշխանություն ձևավորել»:

Արմեն Բադալյանը հատուկ ուշադրություն դարձրեց հատկապես ընտրություններին մասնակցությանը: Այն պնդումներին, թե քիչ քաղաքացիներ են մասնակցել ընտրություններին, քաղտեխնոլոգը չհամաձայնեց, ասաց, որ դա մանիպուլյացիոն տեխնոլոգիա է , որ հիմա դրվում է շրջանառության մեջ: Ըստ նրա՝ նույն այդ տեխնոլոգիան օգտագործվեց Երևանի ավագանու ընտրություններից հետո.

«Ընտրական իրավունք ունեցող մարդկանց 48%-ը ոչ թե առկա ընտրողների տոկոսն է (երբ որ ասում ես 48 տոկոս, ենթագիտակցաբար մարդկանց մոտ այն տեսակետը կա, որ ինչքան ընտրող կա Հայաստանում, դրանց 48% է եկել), այլ այն ընտրողների, որոնք գրանցված են ՀՀ ընտրողներից ցուցակում: Իրականում, ես ենթադրում եմ, մասնակցությունը եղել է ոչ թե 48%, այլ շատ ավելի: Կեսից ավելին հաստատ եղել են, իսկ դա նորմալ է» ,- ասաց Արմեն Բադալյանը:

Թե ինչու՞ է այդպես կարծում, մանրամասնեց, որ Հայաստանում ընտրողների պաշտոնական տվյալը մոտավորապես 2 միլիոն 590 հազար է, հետևաբար, ըստ նրա, կարող ենք վստահաբար ասել, որ այդքան ընտրող չի բնակվում:

«Բնականաբար, երբ որ նայում ենք նախկին ընտրությունների թվաքանակին էլ, տեսնում ենք, որ իրականում այդ 1 միլիոն 200 հազարն է այդ ընտրողների թվաքանակը: Հայաստանում 2 միլիոն 590 հազար ընտրող չի ապրում»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP