ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք կա՞ր, թե՞ ոչ. վերլուծում է քաղտեխնոլոգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք կա՞ր, թե՞ ոչ. վերլուծում է քաղտեխնոլոգը

13:38 11.12.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է այն մասին, թե ովքեր, իր կարծիքով, չեն մասնակցել ընտրություններին: Ըստ նրա՝ ընտրությունների չեն գնացել այն մարդիկ, որոնց նախկինում ընտրակաշառք էին տալիս և տանում ընտրատեղամաս:

Քաղտեխնոլոգն առաջարկում է վերցնել ՀՀԿ-ի այս և նախորդ ընտրություններին ստացած ձայները, որոնք համեմատելիս կստացվի մոտավորապես այն թիվը, թե որքանն էր ՀՀԿ-ի համար ընտրակաշառքով քվեարկում: Այն պնդումներին էլ, թե ովքեր չեն եկել, դեմ են եղել 11 քաղաքական ուժերին էլ, քաղտեխնոլոգը համաձայն չէ.

 «Ընտրություններին չեկածներին չի կարելի մեկ հայտարարով ներկայացնել: Նրանք տարբեր են: Առաջին՝ ընտրություններին չի եկել այն խումբը, որը նախկինում բնավ էլ շահագրգռված չէր ընտրությունների գալով, նրանց բերում էին ընտրակաշառքի միջոցով, հիմա չկա ընտրակաշառք, մի խումբը չեկավ:

Երկրորդ՝ ընտրություններին չի եկել այն խումբը, որն ընդհանրապես ընտրություններին չի էլ մասնակցում անգամ ընտրակաշառքի դեպքում: Երրորդ խումբ՝ չեկան այն մարդիկ, որոնք այս 11-ի մեջ լիարժեք չգտան այն ուժին, որն իրենց շահերը կարող է ներկայացնել:

Կա ևս մեկ խումբ, որ ուղղակի ֆիզիկական տարիքի հետ կապված՝ ծերեր են և այլն, որ ուղղակի այլևս ապագա չեն տեսնում կամ ցանկություն չունեն: Չեկավ մի խումբ, որը գիտեր, որ մեկ է՝ հաղթելու է «Իմ քայլը» դաշինքը, ի՞նչ իմաստ ունի գնալ կողմ քվեարկել կամ գնալ այլ ուժի քվեարկել, այսինքն՝ չեկածները տարբեր պատճառներ ունեն»,- ասաց նա:

Ընտրակաշառք կա՞ր, թե՞ ոչ, միանշանակ պնդել հնարավոր չէ, կարծում է Արմեն Բադալյանը: Բանախոսը չի բացառում, որ կարող է շատ քիչ դեպքեր եղած լինել, բայց ամենակարևորը, ըստ նրա, ընտրակաշառքը չի որոշել ընտրությունների արդյունքը, քաղաքացին է որոշել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP