16:26 11.12.2018
SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն է: Նա կրկին կալանավորվել էր նոյեմբերի 11-ին: Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, կալանավորումն ընտրվել էր որպես խափանման միջոց, իսկ գրավի կիրառումն անթույլատրելի էր ճանաչվել:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը վճարել էր դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը և ազատ արձակվել:
Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
15:50 08.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնըՎաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...