Ազնիվ լինենք՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական ապրանքները մրցունակ չեն լինի այնտեղ․ Ռուբեն Վարդանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Ազնիվ լինենք՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական ապրանքները մրցունակ չեն լինի այնտեղ․ Ռուբեն Վարդանյան

12:35 12.12.2018

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ շուկան։ Եվ պետք է ազնիվ լինել՝ եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայի համար, իսկ Ռուսաստանում շուկան ավելի ցածր ստանդարտներ ունի, ու այնտեղ հայկական ապրանքները մրցունակ են։ Այս մասին գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։

Հարցազրույցը վերաբերել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թիմի հաղթանակին ու տնտեսական բարեփոխումներին, որ պետք է հետևեն դրան։ Վարդանյանն այդ խոսքերով հակադարձել է հարցազրուցավարի այն հարցադրմանը, թե որքանով է Ռուսաստանը կարևոր Հայաստանի համար։

«Ռուսաստանը նաև ամենամեծ ներդրումներ անողն է Հայաստանի համար։ Եվ Ռուսաստանն ամենամեծ գործատուն է այն հայերի համար, որոնք, ցավոք, չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում ու մեկնում են Ռուսաստան։ Այսպիսով՝ բազմաթիվ պատճառներով Ռուսաստանը մեծ շուկա է Հայաստանի համար և կարևոր գործընկեր»,- ասել է Վարդանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

16 հայ բռնցքամարտիկ կմասնակցի Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարին

20:40 24.06.2025

16 հայ բռնցքամարտիկ կմասնակցի Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարին

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեծ թիմով մեկնել է Բաթումի` մասնակցելու Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարին։ Հայաստանից մրցաշարին կմասնակցի 16 բռնցքամարտիկ. • 50 կգ՝ Բարեղամ Հարությունյան, Ռուդոլֆ Գարբոյան • 55 կգ՝ Դավիթ Եգորյան, Ռուսլան Ասլիկյան • 60 կգ՝ Արթուր Սահակյան, Ժիրայր Սարգսյան • 65 կգ՝ Նարեկ Հովհաննիսյան, Արթուր Շախպազյան • 70 կգ՝ Զավեն Գալստյան, Արարատ Հարությունյան • […] ...

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

20:30 24.06.2025

Հնդկաստանը հրապարակել է ինքնաթիռի կործանման զոհերի վերջնական թիվը

Հնդկաստանի կառավարությունը պաշտոնապես առաջին անգամ հրապարակել է հունիսի 12-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Ահմադաբադի մոտակայքում Air India Boeing 787-8 Dreamliner-ի վթարի հետևանքով զոհերի ամբողջական թիվը։ Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով Գուջարաթի առողջապահության վարչությանը, վթարի հետևանքով զոհվել է 275 մարդ՝ 241-ը ինքնաթիռում և 34-ը՝ գետնի վրա։ Սա զոհերի վերջնական թվի առաջին պաշտոնական հաստատումն է։ Կառավարությունը նախկինում […] ...

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

20:18 24.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

BACK_TO_TOP