14:50 12.12.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։
Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար և բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տվյալները նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել։
Այդ գումարների ծագման աղբյուրները օրինական են, որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի հուլիս 1-ը։
Նշված գումարները հօգուտ պետության բռնագրավվելու նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արվում տարբեր եղանակներով իմ և իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնվում ինձ հետ ազգակցական և խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը և դրամական միջոցները։ Ինձ հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում կապել իմ անվան կամ վերը նշված դրամական միջոցների հետ։
Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանավորված նաև դատական մարմինների սուբյեկտիվ դիրքորոշումը, որոնք շարունակում են մերժել գրավի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնավորված միջնորդությունները և հիմք են ընդունում վարույթն իրականացնող մարմնի ոչնչով չպատճառաբանված փաստարկները։ Նման պայմաններում ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվի նաև կալանքի տակ ինձ պահելու ժամկետները։
Անկախ այս ամենից ես և ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները, մոտ 6 /վեց/ միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»։
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ղազարյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր: Այնուհետև նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը:
Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վաչագան Ղազարյանին կալանավորելու որոշումը:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...