Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի դպրոցում կոռուպցիոն հանցագործության դեպք է բացահայտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի դպրոցում կոռուպցիոն հանցագործության դեպք է բացահայտվել

15:49 12.12.2018

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարվելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, մինչդատական քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Մ.-ն, 2014թ. օգոստոսի 20-ին, ապա 2015թ. փետրվարին որպես օպերատոր հաջորդաբար աշխատանքի է ընդունել ավագ և կրտսեր դստերին: Եվ չնայած վերջիններիս աշխատանքի չհաճախելուն՝ դպրոցի աշխատանքի հաճախելիության ու աշխատաժամանակի հաշվարկի ամսեկան տեղեկագրում և տարիֆիկացիոն ցուցակներում մտցնելով նրանց աշխատանքի հաճախելիության վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց անվամբ հաշվարկվել և վճարվել է ընդհանուր՝ 2.740.000 ՀՀ դրամի չափով գումար, որը նրանք անձամբ ստացել և տնօրինել են։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա. Մ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով 2012թ. հունվարին դպրոցում որպես պահակ և հնոցապան է ձևակերպել մի անձի, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ դպրոցում: Այդ պայմաններում դպրոցի տնօրենը աշխատավարձի վճարման տեղեկագրերում հետագա մեկ տարվա ընթացքում ստորագրել է այդ անձի անվան դիմաց, որի արդյունքում նույն ժամանակահատվածի համար վերջինիս յուրաքանչյուր ամիս հաշվարկված զգալի չափերի՝ 470.000 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Այսպիսով, բավարար ապացույցների համակցությամբ  հիմնավորվել է, որ Ա.Մ-ն կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։

Նախաքննության ընթացքում Ա. Մ.-ն ՀՀ դատախազության դեպոզիտային հաշվին կատարված փոխանցմամբ վերականգնել է պատճառված ամբողջ վնասը: Բացի դրանից՝ ինչպես տնօրենը, այնպես էլ նրա դուստրերը ընդունել են իրենց կողմից հանրորեն վտանգավոր արարքներ կատարած լինելու հանգամանքները, իրենց մեղավոր են ճանաչել, հայտնել են կատարածի համար զղջալու մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Մ.-ն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանքներ, ամբողջությամբ հատուցել է «Փոքր Սարիար միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատճառված նյութական վնասը՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացրել գործուն զղջալու ոչ արդարացնող հիմքով նրան ազատել քրեական պատասխանատվությունից, կարճվել վարույթը և դադարեցել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Նույն որոշմամբ վարույթն իրականացնող մարմինը անդրադարձել է նաև Ա. Մ.-ի դուստրերի կողմից՝ վերջինին օժանդակելու եղանակով կատարած հանցավոր արարքներին, և գործուն զղջալու հիմքով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել։

Շիրակի մարզի դատախազությունում այս քրեական գործի նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում և կրել են շարունակական բնույթ: Սակայն նույնիսկ այդ պայմաններում հանցավոր դրսևորումները դուրս են մնացել ինչպես ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների, այնպես էլ՝ վերահսկողական գործառույթներ իրականացնող՝ մարզպետարանի պաշտոնատար անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ նշված օղակների անգործությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել, և, ըստ էության, հանդիսանում է հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ դպրոցի պաշտոնատար անձի նման գործելաոճն անհամատեղելի է ուսումնական հաստատությունների հիմնական կրթադաստիարակչական նպատակների հետ՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է հղել Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին՝ Փոքր Սարիար միջնակարգ դպրոցում տեղ գտած ապօրինությունների, դրանց պատճառների վերացման, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններում հետագայում նմանատիպ արատավոր երևույթները բացառելու ուղղությամբ գործուն միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Միջնորդագրով մարզի դատախազը նշել է հանցավոր արարքներ թույլ տված պաշտոնատար անձի՝ դպրոցի տնօրեն Ա. Մ-ի նկատմամբ կարգապահական խիստ ներգործության ենթարկելու անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP