Վերադարձել ենք նույն զրոյական կետին․ Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Վերադարձել ենք նույն զրոյական կետին․ Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

17:23 12.12.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել էր թուրքական լրատվամիջոցները ներկայացնող լրագրողներին ու, ի թիվս այլ հարցերի, պատասխանել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունները նույնակարծիք են Սերժ Սարգսյանի թիմի հետ, որը առոչինչ է համարել հայ-թուրքական արձանագրությունները։

Մնացականյանը նախ բացատրել է, որ թուրքական կողմում եղած այն կարծիքը, թե Հայաստանն ուզում է հարաբերությունները կարգավորել, իսկ Սփյուռքը խանգարում է, սխալ են։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բացատրել է, որ խնդիրը շատ ավելի բարդ է, քան փորձ է արվում ներկայացնել թուրքական կողմից։

«Դուք կարող եք քայլել Երևանի փողոցներում ու հանդիպել վիթխարի թվով մարդկանց հենց այստեղ՝ Հայաստանում, որոնք կրում են Հայոց ցեղասպանության ցավը։ Ես ինքս ներկայացնում եմ մի ընտանիք, ով մազապուրծ է եղել՝ իմ պապի կողմը։ Ես ուղղակի փորձում եմ ձեզ ներկայացնել այս խնդրի բարդությունը»,- լրագրողներին ասել է Մնացականյանը։

Մնացականյանը բացատրել է, որ ոչ թե հայկական, այլ թուրքական կողմն է հասցրել նրան, որ նախագահ Սերժ Սարգսյանն առոչինչ է համարել այդ արձանագրությունները։ Մնացականյանի բնորոշմամբ՝ թուրքական կողմն այդ փաստաթղթերից հրաժարվել է այն ժամանակ, երբ դրանց տակ դրված ստորագրությունները չէին հասցրել չորանալ։

«Այսպիսով, ինը տարի շարունակ՝ 2009 թվականից մինչև 2018 թվականը, սա էր մեր սեղանին, իսկ հիմա, կարծում եմ, մենք վերադարձել ենք նույն զրոյական կետին»,- ասել է Մնացականյանն ու ավելացրել, որ թուրքական կողմից որևէ դրական տրամադրվածություն չի էլ տեսնում։

https://www.facebook.com/photo.php?fbid=10155598147927434&set=a.10152536710577434&type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP