Ի՞նչ կոռուպցիոն երևույթներ են նկատվում ՔԿՀ-ներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ի՞նչ կոռուպցիոն երևույթներ են նկատվում ՔԿՀ-ներում

17:43 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներից Ռուբեն Սարգսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է, որ ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս շատ են: Ըստ Սարգսյանի՝ գերբնակեցումը արդեն չի նպաստում կոռուպցիայի զարգացմանը ՔԿՀ-ներում, քանի որ գերբնակեցման հարցն արդեն լուծվել է:

«1 ամիս ՔԿՀ-ի բուժմասում գտնվելը 90 հազար դրամ է: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին է: Այլ հիմնարկներում, հնարավոր է, այլ գնային բան է գործել»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Սուրեն Քրմոյանը միջամտել է՝ ասելով, որ այս ընթացքում փոփոխություն է եղել.

«2017 թվականն անցել է, գնացուցակները, որ հրապարակում եք, էական փոփոխության են ենթարկվել: Դրա համար եմ ասում՝ այս տարի իրավիճակ է փոխվել, իսկ մենք 2018 թվականի դեկտեմբեր ամսում ենք արդեն»:

Ռուբեն Սարգսյանը շարունակել է պնդել, որ, այնուամենայնիվ, կոռուպցիոն դրսևորումների մասին զանգեր ստանում են, 2018 թվականի համար գումարի չափ այս պահին չեն կարող ներկայացնել:

«Տվյալներ ենք ստացել, որ գոյություն չունի խցի համար գումար գանձելը, բայց շարունակում է խնդրահարույց մնալ հեռախոսի հարցը: Լավագույն լուծումը երևի թե կլինի օրենսդրական լուծում գտնելը:  Բջջայինի օգտագործման, խուզարկությունների ժամանակ դա «չտեսնելու» համար գնացուցակը աճում է»,- հավելել է Սարգսյանը:

Սուրեն Քրմոյանը, արձագանքելով ասվածին, նկատել է, որ 25 վարչական վարույթ է հարուցվել, 111 ծառայողական քննություն է իրականացվել միայն բջջային հեռախոսների հայտնաբերման մասով: Բանախոսի խոսքով՝ խնդիրն իրենք վերևից լուծել են: Հուսով ենք, որ հաջորդ տարի դիտորդները կարձանագրեն, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրսևորումները նշանակալի են:

Դիտորդների խումբն առաջարկում է օրինականացնել հեռախոսի գոյությունը, օրինակ՝ հնարավորություն տալ հեռախոս ունենալ այն դատապարտյալին, որը պատիժն օրինակելի կերպով է կրում: Դա, ըստ դիտորդների, կշահագրգռի դատապարտյալներին հնարավորինս առանց խախտումների պատժաչափն անցկացնել՝ արտոնություններից օգտվելու համար:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP