17:51 13.12.2018
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Արցախի Հանրապետության ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:
Մինչ Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իշխանություններին ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու առթիվ:
«Մեր շնորհավորանքներն ու արդյունավետ աշխատանքի բարեմաղթանքներն եմ ուզում հղել ՀՀ 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին՝ համոզիչ մեծամասնություն ստացած «Իմ քայլը» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին:
Մենք ձևավորված բարի ավանդույթներ ունենք հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության տարեգրության մեջ և վստահ եմ՝ ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հետ համագործակցությունն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը շարունակական են լինելու»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:
ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո քննարկումները ծավալվել են «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի շուրջ: Հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի խոսքերով՝ 2019թ. պետական բյուջեի նախագիծը միտված է ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը, այնպես էլ տնտեսության գերակա ոլորտների զարգացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը:
Ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացնելուց հետո, ֆինանսների նախարարը խոսել է հաջորդ տարվա բյուջեի ոլորտային և ծրագրային հատկացումների մասին ու պատասխանել պատգամավորների հարցերին:
Բյուջեի վերաբերյալ հարակից զեկույցներով հանդես են եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ժաննա Գալստյանը:
Երկրի գլխավոր փաստաթղթի առնչությամբ ծավալված մտքերի փոխանակությանը մասնակցել են պատգամավորներ Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը և Գագիկ Բաղունցը:
Եզրափակիչ խոսքում պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած առաջարկությունների և մտահոգությունների վերաբերյալ:
Բյուջեի նախագծի քննարկումը, ԱԺ կանոնակարգ օրենքի 84-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ընդմիջվել է ժամը 12:10-ին՝ պատգամավորների` երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու համար:
Շարունակելով նիստը՝ խորհրդարանը լսել և քննարկել է ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի ներկայացրած՝ «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Ոստիկանապետի ներկայացմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է այն ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործընթացով:
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակը գործող օրենքը ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաև հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության բնագավառներում կարգավորման նոր սկզբունքների կիրառման, կարգավորող մարմնի իրավասությունների և լիազորությունների հստակեցման, հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգման, ֆինանսավորման կազմակերպման անհրաժեշտությունն է:
Ներկայացված երկու օրինագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները լսելուց հետո խորհրդարանն ընդունել է օրենքները:
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...