11:56 14.12.2018
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը, կազմակերպության «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի խորհրդատու Մհեր Սահակյանը հյուրընկալել են Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի գիտաշխատողների։
Այս մասին տեղեկացնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից, քաղաքագիտության դոկտորներ Սիաո Բինի, Պաո Յիի, Սիաո Բինի հետ քննարկվել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունը, դրան Հայաստանի միանալու հնարավորությունը։
Ինչպես նշեցին հյուրերը, Չինաստանի համար այսօր առաջնային է հետխորհրդային երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրենք Հայաստան են այցելել՝ ուսումնասիրելու մեր երկրի հետ համագործակցության հեռանկարները։ Եվ իրենց կատարած հետազոտության արդյունքներն առաջարկների տեսքով ներկայացնելու են Չինաստանի կառավարությանը։
Չինական կողմին ներկայացվեցին Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները։ Վազգեն Պետրոսյանը նշեց, որ չինական «Սինոհիդրո» ընկերությունն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի) շինարարությունը։ Պարոն Պետրոսյանը հույս հայտնեց, որ չինական այլ շինարարական կազմակերպություններ նույնպես, որոնք մեծ փորձ ունեն կամուրջների, թունելների կառուցման գործում, հետաքրքրություն կդրսևորեն «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի այլ հատվածների հետագա կառուցման աշխատանքներին ներգրավվելու հարցում։
13:05 07.06.2025
Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունըԲելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...
12:55 07.06.2025
Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերիցԿալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...
12:41 07.06.2025
Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցումՄ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:30 07.06.2025
Վոլոդին. Ռուսաստանը չի ցանկանում բախում Գերմանիայի հետ, բայց պատրաստ է դրանԳերմանիայի իշխող վերնախավը բախում է հրահրում Գերմանիայի և Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը դա չի ուզում, բայց պատրաստ է, եթե դա տեղի ունենա, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլյոկներին և Գերմանիայի խորհրդարանի քաղաքական խմբակցությունների ղեկավարներին ուղղված իր ուղերձում։ «Գերմանիայի այսօրվա իշխող վերնախավը ստեղծում է իրավիճակի սրման նախադրյալներ՝ հրահրելով մեր երկրների միջև բախումներ: Արդյո՞ք […] ...
12:15 07.06.2025
Հարցումը ցույց է տվել, թե ում են աջակցում հանրապետականները Թրամփ-Մասկ հակամարտության մեջ. Daily MailԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ձեռնարկատեր Իլոն Մասկի միջև հակամարտության մեջ ԱՄՆ Հանրապետական կուսակցության յուրաքանչյուր տասը կողմնակցից մոտավորապես վեցը կողմ է եղել Սպիտակ տան ղեկավարին, ցույց են տվել JL Partners հետազոտական ընկերության կողմից Daily Mail թերթի համար անցկացված հարցման արդյունքները։ «Հարցման արդյունքում հանրապետականների 59%-ը կողմ է քվեարկել Թրամփին, և միայն 12%-ն է ընտրել Մասկին», – […] ...