Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը նորից արդիական է Կապսի ջրամբարի կառուցման համատեքստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը նորից արդիական է Կապսի ջրամբարի կառուցման համատեքստում

13:58 14.12.2018

Արդեն մի քանի օր է, ինչ Շիրակի մարզում ակտիվորեն քննարկվում է ինչպես Կապսի ջրամբարի կառուցման համալիր ծրագիրը, նույն ակտիվությամբ էլ ջրամբարին մոտ գտնվող Ջրաձոր գյուղի տեղափոխել-չտեղափոխելու հարցը: Ժամանակ առ ժամանակ այն դառնում է արդիական, ինչը միշտ խոչընդոտել է գյուղի զարգացմանը: Գյուղի տեղափոխման հարցը գերմանացի փորձագետների ուշադրության կենտրոնում է:

Կապսի ջրամբարի կառուցմամբ շահագրգիռ է ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլև գերմանական կողմը, որի վարկային միջոցներով է ծրագիրն իրագործվելու: Մի քանի օր առաջ գերմանացի փորձագետների հանդիպումը գյուղի բնակիչների հետ է եղել, այս անգամ էլ Շիրակի մարզպետարանում են քննարկել Ջրաձորի բնակիչների տարհանման հնարավոր տարբերակները:

Ավելի քան 4 տարի առաջ էր հայտնի, որ Կապսի ջրամբարը գերմանական բանկի վարկային միջոցներով է կառուցվելու: 4 տարի անց էլ ծրագիրը դեռ ուսումնասիրությունների փուլում է: Շիրակի մարզպետարանում անցկացված հերթական քննարկմանը մասնակցում էին նաև ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչները:

Ըստ գերմանացի փորձագետների՝ Կապսի ջրամբարի կառուցման լիարժեք նախագիծը պատրաստ կլինի 1 տարի հետո: Կապսի ջրամբարի կառուցման նոր նախագծով 1 տարի անց նոր միայն կսահմանվի Ջրաձոր գյուղի տեղափոխման խնդիրը: Թե ջրաձորցիների բնակարանային հարցն ի՞նչ կերպ է լուծվելու՝ մեկ այլ տարածքում նոր գյուղ է կառուցվելո՞ւ, թե՞ ֆինանսական փոխհատուցում է լինելու հարցի ուսումնասիրությունները առնվազն մեկ տարի ձգվելու են:

Գերմանական «Ֆիխտներ» կազմակերպության փորձագետ Շտեֆան Շյուլայնի խոսքերով՝ քննարկվում է Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը, ու եթե ծրագիրն իր բոլոր ուղղություններով իրականանա, ապա համայնքի բնակիչները կտարհանվեն:

Բայց այստեղ մեկ խնդիր կա, որ պետք է ընդգծել՝ տների փոխհատուցումը կվերաբերի միայն նրանց, ովքեր Ջրաձորում անշարժ գույք ձեռք են բերել կամ բնակություն են հաստատել մինչ օրս: Նրանք, ովքեր հետո կփորձեն գույք ձեռք բերել կամ գյուղ տեղափոխվել,  փոխհատուցում չեն ստանա:

Իսկ Ջրաձորում արդեն մեկ շաբաթ է՝ բուռն քննարկում են այն տարբերակները, որոնք գերմանացիները ներկայացրել են իրենց: Նրանք, ովքեր գյուղը չեն լքել, տնտեսություն են մեծացրել, համաձայն չեն, որ փոխհատուցումը լինի դրամական, փոխարենը գումար ստանալուն կողմ են նրանք, որոնք վաղուց են գյուղից հեռացել, բայց այնտեղ անշարժ գույք ունեն: Գյուղի մոտ 70 ընտանիքի կեսն արդեն արտագաղթել է:

Ջրաձորի բնակիչներից 31 ընտանիք երկրաշարժից հետո բնակարանային փոխհատուցում դեռ չի ստացել, նրանց նկատմամբ պետությունը պարտավորություն ունի: Իսկ նոր տարածքում նորից գյուղ հիմնելու ծրագիրը բավական ծախսատար է ու ֆինանսավորման աղբյուրները առայժմ հայտնի չեն: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն է ասում, որ ըստ գերմանական կողմի հայտարարության, բնակիչների վերաբնակեցման հարցը լուծելու է Հայաստանի կառավարությունը:

Ու նաև դեռ պարզ էլ չէ, թե Կապսի ջրամբարն ինչ ծավալով է կառուցվելու՝ 25 մլն, թե՞ 60 մլն խորանարդ մետր: Տարողությունից, նաև նոր գյուղ հիմնադրելու ծախսերից կախված էլ պարզ կլինի, գյուղը, ի վերջո, տեղափոխվելո՞ւ է, թե՞ ոչ: Ըստ մարզպետարանի քաղշինվարչության պետի՝ չի բացառվում, որ ուսումնասիրություններից հետո որոշվի գյուղը չտեղափոխել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP