Տներ և բժշկական կենտրոն Արմավիրի մարզում, բնակարանաշինություն` Գյումրիում. ինչպես են ծախսվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Տներ և բժշկական կենտրոն Արմավիրի մարզում, բնակարանաշինություն` Գյումրիում. ինչպես են ծախսվելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները

15:32 14.12.2018

«Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում տներ ու բժշկական կենտրոն կկառուցվի»,- այս մասին դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Ամփոփելով հիմնադրամի 2018թ.-ի դրամահավաքի արդյունքները՝ նա նշել է, որ այս տարի փայլուն արդյունք է գրանցվել Տորոնտոյում, որտեղ 1 մլն դոլար է հավաքագրվել: Նախորդ տարիներին Տորոնտոյից հավաքված գումարը չի գերազանցել 650 000 դոլարը: Նվիրաբերված գումարից 740 000 դոլարը հանգանակել են Արմեն և Պերճուհի Նալբանդյանները:

«Իմանալով, որ Հայաստանում իրենց ազգանունով գյուղ կա, իրենց ձեռքի տակ են վերցրել գյուղը և որոշել են այնտեղ տներ ու բժշկական կենտրոն կառուցել»,- տեղեկացրեց Արշամյանը:

Հիմնադրամի տնօրենը պարզաբանեց, որ կան ազատ միջոցներ, ինչն ազգային տուրք է, և շատերը պարզապես նվիրաբերում են, և հիմնադրամն է որոշում դրանց ուղղվածությունը, սակայն մեծ դոնորները գումար են նվիրաբերում կոնկրետ ծրագրերի համար:

«Օրինակ, Իրանի կողմից նվիրաբերված 1 մլն 300 հազար դոլարն ուղղվելու է Արցախ՝ Թալիշի մոտ գտնվող ճանապարհի շինարարության վրա ներդնելու համար, այնտեղ շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, որը մեծ ծրագիր է, և Արցախի կառավարությունը կհամաֆինանսավորի: Անդրանիկ Բաղդասարյանի նվիրաբերած 1 մլն դոլարը կծախսվի Արցախի Գետավան համայնքում իրականացվող շինարարության վրա, իսկ Սամվել Կարապետյանի նվիրաբերած գումարի մեծ մասը կծախսվի Արցախում կառուցվող երիտասարդական կենտրոնի, ինչպես նաև 4-րդ երեխա ունեցող ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասաց Արշամյանը:

Լիբանանի հայ համայնքի նվիրաբերած գումարն Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով կուղղվի Գյումրիում  բնակարանաշինությանը կամ բնակարան ձեռք բերելուն:

Շարունակվելու է «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, որի շրջանակներում արդեն 41 ընտանիք նոր բնակարան է ստացել՝ վերանորոգված, կահավորված և տեխնիկայով հագեցած, մինչև Նոր տարի ևս մի ընտանիք բնակարան կստանա: Շահառուներն ընտրվել են տեղի քաղաքային իշխանության հետ համագործակցությամբ: Քննարկվում են այն ձևաչափերը, որոնց շնորհիվ Գյումրիի ծրագիրն ավելի արդյունավետ կդառնա, և կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի առավել մեծ թվով շահառուների ընդգրկել:

«Քանի որ մեծ գումարներ ունենք նաև նախորդ տարիներից հավաքագրված, մտածում ենք՝ գուցե փորձենք ուղղակի թաղամաս կառուցել Գյումրիում և այդ գործունեության մեջ ներգրավել նաև բարերարներին և գործարարներին, ովքեր նման ծրագրեր արդեն իրականացրել են»,- նշեց Արշամյանը:

Փարիզի քաղաքապետի կողմից նվիրաբերված գումարն էլ ուղղվելու է Կողբում Թումոյի կենտրոնի գործունեությունն ընդլայնելուն:

Ինչ վերաբերում է Հիմնադրամի աշխատանքներին, ապա Արշամյանը տեղեկացրեց, որ կառույցի աշխատանքներն առավել թափանցիկ և արդյունավետ դարձելու համար ներդրվելու են կառավարման նոր համակարգեր:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

22:12 03.08.2025

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

Երկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

21:44 03.08.2025

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով:   ...

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

BACK_TO_TOP