15:22 14.12.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք միջոցառումները շարունակվել են նաև նոյեմբերի 22-ից հետո:
Նոյեմբերի 22-ին կայացած հեռուստամարաթոնի ժամանակ ի մի էին բերվել մինչ այդ տարբեր երկրներում տեղի ունեցած դրամահավաքի արդյունքները:
Այսպես՝ Բրազիլիայի տեղական մարմինը հավաքել էր 50 000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի «Հայաստան հիմնադրամ» կազմակերպությունը՝ 1 մլն ամերիկյան դոլար: Համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնին էլ Եվրոպայի հայությունը նվիրաբերել է, ընդհանուր առմամբ, 1 մլն 502 հազար ԱՄՆ դոլար:
Դեկտեմբերին Լիբանանում տեղի է ունեցել ռադիոթոն, որին հանգանակվել է 87 հազար 750 ԱՄՆ դոլար, արգենտինահայերը բարեգործական ճաշի ժամանակ հավաքել են 250 հազար դոլար, ավստրիահայերը նվիրաբերել են 7000 ԱՄՆ դոլար:
Վերջնարդյունքում, ամփոփելով այս տվյալները և գումարելով Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի նվիրատվությունները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2018 թվականին գրանցել է 14 մլն 115 հազար 940 ԱՄՆ դոլար հանգանակություն:
Հեռուստամարաթոն-2018-ի խոշոր նվիրատուներն են.
Անանուն բարերար՝ 2.3 մլն դոլար,
իրանահայ բարերարներ Հենրիկ և Ադրինե Տեր-Ղուկասյաններ՝ 1 մլն 340 հազար դոլար, որով հիմնանորոգվելու է Մատաղիս-Թալիշ ավտոճանապարհը,
ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյան՝ 1մլն. դոլար, որով հիմնանորոգվելու է Գետավանի դպրոցը, Արցախ,
ամերիկահայ բարերար Ալբեր Բոյաջյան՝ 1 000 000 դոլար,
արցախահայություն՝ 700,000 դոլար,
Իրանի հայ համայնք՝ 100 հազար դոլար,
Եգիպտոսի հայոց թեմ՝ Կահիրեի ազգային առաջնորդարան՝ 10 հազար դոլար,
Գևիկ և Փիթեր Բաղդասարյաններ ու ընկերներ՝ 61 հազար դոլար և այլն:
Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի օրը Հիմնադրամի երևանյան գրասենյակում նվիրատվություններ էին կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1,5 մլն դրամ, որից 1 մլն դրամը վարչապետի ֆոնդից, 500 000 դրամ էլ Փաշինյանը նվիրաբերել էր իր անունից:
Նախագահ Արմեն Սարգսյանը Հեռուստամարաթոն-2018-ին նվիրաբերել է իր կես տարվա աշխատավարձը: Իր և ԱԱԾ աշխատակիցների անունից հանգանակություն էր կատարել Արթուր Վանեցյանը. 9 527 400 դրամ ԱԱԾ-ն է նվիրաբերել, Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել իր մեկ ամսվա աշխատավարձը:
Հեռուստամարաթոնի ընթացքում՝ կեսգիշերին, Հիմնադրամ էր այցելել նաև քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մասնակցելով համահայկական դրամահավաքին:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...