Գյումրիի գլխավոր տոնածառն արդեն տեղադրված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գյումրիի գլխավոր տոնածառն արդեն տեղադրված է

19:33 15.12.2018

Գյումրիի՝ նույն բարձրության, նույն տեսքով ու զարդարանքով գլխավոր տոնածառն արդեն տեղադրված է: Ոչ միայն  տոնածառի տեղադրման, այլև դրա ապամոնտաժման ու մի քանի հրապարակների ու փողոցների անփոփոխ զարդարանքների վերանորգման համար տեղական բյուջեից հատկացվել է 3 միլիոն դրամ:

Նախորդ տարվա համեմատ հատկացումը 500 հազար դրամով ավելի է, ու սա ծախսվելու է ոչ թե նոր զարդարանքներ քաղաքում ավելացնելու, այլ եղած զարդարանքները վերանորոգելու համար: 10 տարեկան, 28 մետր բարձրություն ունեցող քաղաքի գլխավոր տոնածառն այս տարի էլ նույն զարդարանքներով է: Միակ փոփոխությունը լուսային շղթաների դիզայնն է լինելու, սոճու ճյուղերն էլ Լոռու մարզից են բերվել:

Ամեն տարվա նման եղևնու ճյուղերը քիչ են, ինչի հետևանքով տոնածառը սաղարթախիտ չի լինում: Անցորդներն էլ իրենց հերթին եղևնու բնական ճյուղ տուն տանելու գայթակղությանը չեն դիմանում ու անմիջապես բեռնատարից փորձում են պակասեցնել քաղաքի գլխավոր եղևնու ճյուղերը:
3 բետոնյա սալերն էլի իրենց տեղում են, դրանք նախատեսված են տոնածառի հավասարակշռությունը պահելու համար: Նոր տոնածառի կամ գոնե նոր դիզայներական մոտեցումների ու քաղաքի փողոցներում նոր զարդարանքների ցանկություն ունեն երիտասարդները:
Երիտասարդները նաև առաջարկներ են անում, թե ինչպես նորացնել տոնածառը: Գլխավոր տոնածառը դեռ վերջնական տեսքի չի բերվել, բայց Ձմեռ պապերն արդեն գործի  են անցել: Ասում են՝ իրենց ծառայության պահանջարկն  ավելացել է: Նոր Ձմեռ պապերի ու հին տոնածառի հետ լուսանկարվողները քիչ չեն:
Տոնածառի նախորդ տարվա  լույսերից մի քանիսն էլ սարքին չեն: Ստուգում են, վերանորոգում, որ հասցնեն տեղադրել ու վառել: Վերանորոգման անհրաժեշտությունն էլ հաշվի է առնվել տոնածառի տեղադրման ու զարդարման հատկացումներ կատարելիս:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

13:25 04.05.2025

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP