18:17 15.12.2018
Երեկ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ միջպետական ճանապարհը փակող ջավախքցի երիտասարդներն այսօր հանդիպել են ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանիին: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:
Ինչպես «Հետք»-ին պատմել են ներկաները, Վալերիյ Օսիպյանին և տեղակալի Կիրակոսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունները սահմանին բերման ենթարկվող ջավախքցիների վերաբերյալ, նշել են, որ այս պահին 10 հոգի բերման ենթարկված կա և 300 հոգի հետախուզման մեջ են: Սակայն խնդիրն այսքանով չի սահմանափակվում, քանի որ խոսքը 1000-ին հասնող ջավախքցիների մասին է:
«Մենք առաջարկել ենք փակել հին էջը և նոր էջ բացել»,- հայտնել է ներկաներից Անդրանիկ Կարսլյանը:
Ոստիկանապետը մանրամասն ծանոթացել է երիտասարդների խնդրին, խոստացել դրական լուծում տալ իր տիրույթում գտնվող հարցերին և երկուշաբթի երիտասարդներին պատասխան տալ: Իսկ մինչ այդ ջավախքցի երիտասարդները խոստացել են քայլեր չձեռնարկել: Սակայն եթե հարցին դրական լուծում չտրվի, հանդիպելու են նաև կառավարության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Ջավախքի մի խումբ երիտասարդներ վրաց-հայկական սահմանի Բավրայի անցակետի մոտ մի քանի ժամով փակել էին հայ-վրացական սահմանը:
Նրանք պահանջում էին հանդիպում ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...