Հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն միշտ կա. Խոսրով Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն միշտ կա. Խոսրով Հարությունյան

13:54 17.12.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանը «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանի հարցրել է՝ այս ամբողջ իրադարձություններից հետո ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը:

«Հետևություններ անելու, դասեր քաղելու անհրաժեշտություն միշտ կա: Գլխավոր հետևությունը՝ իրապես գիտակցել այն պատասխանատվությունը հանրության առջև, որ ստանձնում է  իշխանությունը, որովհետև իշխանությունն իրավունք չէ, լիազորություն չէ, իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու առումով, ապա նոր՝ այդ պատասխանատվությանը համապատասխան իրավունք կամ լիազորություն: Այն գլխավոր դասը, որ պետք է քաղեն քաղաքականության մեջ ներգրավվածները, սա է»,-ասաց Հարությունյանը:

Նա նաև խոսել է «սուպերվարչապետության» մասին․

«Երբ խոսում են սուպերվարչապետական դրսևորման կամ ինստիտուցիոնալ դրսևորման մասին, ես, որպես կանոն, մեջբերում եմ ԱԱԾ և ոստիկանության՝ ոչ նախարարության կարգավիճակով լինելը: Ես կպաշտպանեի այն թեզը, որ այդ երկու կառույցները պետք է լինեին նախարարություններ: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ մեր Սահմանադրության, նախարարությունը տվյալ ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուն է: Եթե ազգային անվտանգության, ոստիկանության ոլորտում քաղաքականություն մշակողներն այլոք են, մեր իրականության մեջ շատ դժվար է ենթադրել, որ նրանք կարող են ստանձնել նաև դրա իրականացման պատասխանատվությունը: Այն թեզը, որ եթե այդ երկուսը գան, դառնան կառավարության մաս, դրանով վարչապետի լիազորությունները կնվազեն, որակական այլ փոփոխություն տեղի կունենա, թույլ տվեք դրա հետ չհամաձայնել»։

Հարությունյանը շեշտեց՝ վարչապետն այսօր ունի Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգերին բնորոշ պատասխանատվություն և այդ պատասխանատվությանն ադեկվատ լիազորություն:

«Ընդ որում՝ այս պատասխանատվության աղբյուրը խորհրդարանն է, խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը, որը որպես կուսակցություն ընտրությունների ժամանակ ստանձնում է քաղաքական պատասխանատվություն ընտրողի առջև՝ իր իսկ նախընտրական խոստումների կատարման առումով: Ես ավելի շատ կմտահոգվեի ոչ թե այն բանի համար՝ վարչապետը սուպեր վարչապետ է, թե ոչ, այլ ավելի շատ իշխանությունների տարանջատման, հակակշռման համակարգով: Որպես կանոն, խոսում են գործադիր և օրենսդիր իշխանության հակակշիռների, զսպումների մասին, դա անհրաժեշտ է, բայց իրական քաղաքական ջրբաժանն անցնում է ոչ թե գործադիրի և օրենսդիրի միջև, այլ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության և փոքրամասնության միջև»,- ասաց նա:

Միաժամանակ նա նշեց, որ փոխադարձ զսպումների տեսանկյունից Սահմանադրությունը ստեղծել է որոշակի երաշխիքներ, օրինակ, որ 1/3-րդն առնվազն պետք է լինի ընդդիմություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP