Հակոբ Արշակյանն այցելել է Քաղավիացիայի կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Հակոբ Արշակյանն այցելել է Քաղավիացիայի կոմիտե

19:30 17.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։ Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։
 
Քննարկվել է կառավարության կողմից նախաձեռնած պետական կառույցների օպտիմալացման ծրագրին վերաբերող մանրամասներ։
«Որևէ մասնագետ, որն իր տեղում է և կատարում է իր գործառույթները, չի զրկվելու աշխատանքից, աշխատավարձի ցածրացում չի ունենալու. օպտիմալացման նպատակը մինչ այս պետական համակարգում տեղ գտած ձևական կառույցներն ու հաստիքները վերացնելն է, ավելորդ և ուռճացված ծախսերի կրճատումը»,- մանրամասնել է նախարարը։
 
Հարցուպատասխանի ընթացքում խորհրդակցության մասնակիցներն անդրադարձել են Քաղավիացիայի կոմիտեի` նախարարությանը միանալու գործընթացի մանրամասներին։ Նախանշվել են ժամկետները, որոնցում կոմիտեի ղեկավար կազմը պիտի քննարկի և ներկայացնի եռամսյա պլանը, թե ինչպես է պատկերացնում կառուցվածքային փոփոխությունները, և զարգացմանն ուղղված ինչ առաջնահերթություններ կան։
 
Հակոբ Արշակյանը կոմիտեի նախագահի հետ շրջել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում, ծանոթացավ տեխնիկական հնարավորություններին, կարգավարների աշխատանքային պայմաններին։ «Հայաէրոնավիգացիա»-ի` բարձրակարգ տեխնոլոգիաներով և համակարգերով հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել թռիչքների անվտանգությունը` ժամանակակից մոտեցումների կիրառմամբ։
 
 
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նավիգացիոն գործիքակազմի և ծրագրային միջոցների վերազինման աշխատանքներում կարելի է համագործակցել հայկական ինժեներական ընկերությունների հետ, որոնք այս ոլորտում լուրջ նախագծեր են իրականացնում արտասահմանյան շուկայի համար։
 
Բացի դրանից՝ Հակոբ Արշակյանն առաջարկել է դիտարկել նաև բուհերի հետ գիտահետազոտական ուղղությամբ համագործակցության հնարավորությունը` հաշվի առնելով բավական մեծ տվյալների բազան, որը կուտակվում է «Հայաէրոնավիգացիա»-ի պահոցներում։ Նրա խոսքերով` ոչ կոնֆիդենցիալ data-ն կարելի է տրամադրել այդ գիտահետազոտական աշխատանքներն իրականացնելու համար, ինչը կնպաստի ուսանողների` այս ոլորտում մասնագիտանալուն։
 
 
Նախարարի պաշտոնակատարին ներկայացվել են նաև «Ավիաուսումնական կենտրոն»-ի աշխատանքն ու շենքային պայմանները։
 
Շրջայց է կատարվել նաև «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում, որի բժշկական ծառայություններից օգտվում են ավիաանձնակազմը, օդանավակայանի անձնակազմն ու դրա հարակից տարածքներում ապրող մարդիկ։ Այստեղ լաբորատոր պայմաններում փորձաքննության են ենթարկվում նաև ավիասնունդն ու ջուրը։ Բժշկական կենտրոնն է տրամադրում նաև օդաչուներին, բորտուղեկցորդներին ու կարգավարներին իրենց առողջական վիճակի` աշխատանքին համապատասխանությունը վկայող բժշկական վկայականները։ Բացի բուժկենտրոնի շենքից, տերմինալում գործում են նաև երկու բուժկետեր։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP