Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նրա կյանքի զարմանալի կանոնները: – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.09 oC

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նրա կյանքի զարմանալի կանոնները:

14:02 21.10.2017

Ամբողջ աշխարհը ամեն օր գոնե մեկ անգամ հիշում է Քիմ Քարդաշյանի անունը: Նա մերօրյա հասարակության ֆենոմենալ կերպարներից է:

Նրա ինստագրամի էջին հետևում է 103 մլն մարդ:

Քիմի կյանքը հետաքրքիր է բոլորին: Շատերը Քարդաշյանի ընտանիքը համարում են հաջողված բիզնես նախագիծ և նրա ամենօրյա գործողությունները, «աշխատանքը»   համարում են երկարաժամկետ ու լավ մտածված PR նախագիծ: Նրան կամ չեն սիրում ու նախանձում են, կամ էլ նրանից ոգեշնչվում են:

Հոկտեմբերի 21-ին  նա դառնում է 37 տարեկան:

 

Ես երբեք ահավոր հարբած չեմ եղել ու եթե երբևէ պարել եմ ակումբներում սեղանների վրա, ապա դա արել եմ միայն նրա համար, որ իմ նկարները հայտնվեն համացանցում, և մարդիկ քննարկեն իմ կյանքը: Դա իմ աշխատանքն է, և ես ուղղակի անում եմ իմ աշխատանքը:

Եթե մենք լինեինք նիհար ֆոտոմոդելներ, ապա մեր ընտանեկան ռեալիթի շոուն այդքան հաջողված չէր լինի: Սև մազեր և կանացի իրական կազմվածք՝ անհաղթելի կոմբինացիա է:

Երբ լսում եմ, որ ասում են թե ես անտաղանդ եմ, ապա ուզում եմ պատասխանել. «Լավ, հասկանալի է, բայց անհասկանալի է ձեր տգեղ վերաբերմունքը իմ հանդեպ: Ու եթե ես անտաղանդ եմ, ապա ինչպես եմ արել իմ այս ամբողջ կարիերան: Հավատացեք, այս ամենը այնքան էլ հեշտ չի տրվել ինձ»:

Եթե դու փողոց ես դուրս գալիս , ապա միշտ պետք հրաշալի տեսք ունենաս:

Ես և Քանյեն իրար նվերներ չենք տալիս: Ես չեմ սիրում այդ բոլոր անիմաստ սովորությունները: Մենք անգամ իրար ոչինչ չենք նվիրել մեր ամուսնության տարեդարձին՝ ուղղակի միասին գնացել ենք Սանտա Բարբարայում երկու օր հանգստացել ու վերջ:

«Հղիությունը ամենաահավոր շրջանն  էր իմ կյանքում: Ես դրանից ոչ մի բերկրալի պահեր չստացա, ու զարմանում եմ այն մարդկանց վրա, որ անընդհատ նշում են, թե հղիությունը ամենալավ շրջանն է կնոջ համար: Դու քեզ կորցնում ես միայն այն  մտքից, որ քո կազմվածքը գնալով կորցնում է իր սեքսուալությունը, ու դրան զուգահեռ քո սիրելի զգեստները այլևս չես կարողանում հագնել: Իհարկե, չեմ ժխտի, որ այս բոլոր փորձությունները արժե հաղթահարել հեքիաթային արդյունքի համար: Ես սիրում եմ իմ երեխաներին»:

«Թրա՞մփը, այո հնարավոր է, որ նա կկարողանա մեր երկիրը լավ ղեկավարել, բայց ես վստահ եմ, որ իմ աղջիկը բոլորից լավ նախագահ կլինի:

Կեղծ ժպիտից ահավոր բան չկա այս կյանքում: Եթե ես պետք ժպտամ տեսախցիկներին, ապա հիշում եմ իմ կյանքից ինչ-որ զավեշտալի պատմություն:

Մի մեղադրեք մարդուն, ուղղակի փորձեք հասկանալ նրա հոգին»:

Մենք ուղղակի խելագար ընտանիք ենք, դրա համար էլ մենք ամեն օր ինչ որ անհասկանալի ու ծիծաղելի իրավիճակում ենք հայտնվում: Մենք երբեք չենք ձանձրանում: Կարծում եմ, հայրիկը մեզանով կհպարտանար:

Ընտանիքը փողից կարևոր է:

Դուք չեք կարողանա սիրել ուրիշին, քանի դեռ չեք սիրում ինքներդ ձեզ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP