16:34 19.12.2018
«Էրկեն կիշեր» կամ «Երկար գիշեր». երեկ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում նոր ֆիլմի պրեմիերա էր: Այն պատմական դրամա է, որտեղ ներկայացվում են երեք ժամանակաշրջաններ, որոնք ընդգրկում են մեր օրերը, Հայոց ցեղասպանության տարիներն ու Միջնադարը. ժամանակագրությամբ իրարից հեռու են, բայց գաղափարներով գրեթե նույնը, այն է՝ պայքար կյանքի ու հոգևոր արժեքների պահպանության համար:
Մեկ գիշեր և երեք պատմություն: Երեք մասից բաղկացած ֆիլմը ստեղծված է 2018, 1915, 1003 թվականների համադրումներով: Առաջին հայացքից տարբեր այս պատմությունները մեկ ընդհանուր սցենարային գծով են. նրանց միավորում է երկար և սարսափելի ճանապարհը` մի դեպքում լի ընտանեկան վեճերով, մյուս դեպքում` փախուստի փորձով, իսկ վերջում` հավատի և փրկության ակնկալիքով: «Պտույտ» կոչվող և մեր օրերը ներկայացնող առաջին պատմության հերոսները ցոփ ու շվայտ կյանքով ապրող ամուսիններ են, ովքեր դժգոհ են ընտանեկան կյանքից:
Ընտանեկան այս դրամայում հայտնվում է երրորդ կողմ՝ մարմնավաճառի կերպարով, ու նա ստիպում է ամուսիններին հասկանալ, որ հարստությունից այն կողմ այլ արժեքներ կան:
«Փախուստը» ֆիլմի երկրորդ պատմությունն է, որի հիմքում ընկած է Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը: Հերոսները՝ Հաճի աղայի ընտանիքի անդամները, անցնում են 1915 թվականի սարսափների միջով: Թուրքերից փրկվելու համար նրանք հարկադրված բռնում են փախուստի ուղին՝ տանը թողնելով հաշմանդամ քրոջը: Գաղթի ճամփին ընտանիքը վերցնում է այն, ինչ համարում է կարևոր. դա նյութականն էր ՝ ոսկեղեն, դրամ ու կտորների հավաքածու: Թուրքերը սպանում են տանը մնացած քրոջը: Եղբոր վերադարձն արդեն ուշացած էր, ու նույն ճակատագրին արժանանում է նաև ինքը:
Երրորդ պատմությունը վերնագրված է «Ուղի»: Այստեղ բնութագրվում է ավելի հին ժամանակաշրջան՝ 1003 թվականը, դժվար ճանապարհով անցնող մարդու կյանքն է, ով որդուն փրկելու համար սարսափների միջով է անցնում: Փրկության ճանապարհն էլ Գրիգոր Նարեկացին է՝ Սուրբ Նարեկով: Ֆիլմի երեք պատմությունների գաղափարը մեկ ընդհանրություն ունի ՝ հոգևոր հավատը, ինչից, ըստ ռեժիսորի, մարդկությունը հեռացել է:
Մոտ լինել հոգևոր ու ազգային արժեքներին. սա է ֆիլմի հիմնական ուղերձը: Նկարահանումները տևել են 3 տարի, ընդգրկել են Հայաստանի բնակավայրերը, որոշ դրվագներ նկարահանված են Գյումրիում:
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...