15:56 19.12.2018
Անարգել հոսող ջրերի պատճառով մի ամբողջ թաղամասում մեքենաների ու մարդկանց տեղաշարժը դարձել է անհնարին: Նման վիճակում է հայտնվել Գյումրիի Սևերսկի թաղամասը: Արդեն երեք տարի է՝ ջուրն իր ճամփան գտել է փողոցով, իսկ ուժեղ հոսքի պատճառով հասնում է տներ ու շենքի նկուղներ: Հարցը լուծելու համար բնակիչների խնդրանքները, հետո պահանջները հասել են ջրմուղ, որտեղից էլ կարողացել են երեք տարում պարզել ընդամենը ջրի բաղադրությունը:
Թաղամասի բնակելի կառույցները հայտնվել են հոսող ջրի գերության մեջ: Տարիներով չփակվող փողոցի փոսերն էլ կուտակման վայր են ջրերի համար: Իսկ երբ դրանք լցվում են, ջուրն իր ճամփան այլ տեղ է գտնում: Անհայտ տեղից եկող ջրերի հետևանքները պարզ տեսանելի են բոլորի տներում: Պողոսյանների ընտանիքը հրաժարվել է ապրել Նիկոլայ ցարի օրոք կառուցված շենքի իր բնակարանում: Խոնավությանը դիմանալ անհնար է, տան պատերն ու հիմքն արդեն խարխլվել են:
Հոսող ջրից գարուն-ամառ սեզոնին ցեխաշերտ է գոյանում, ձմռանն էլ՝ սառույցի շերտ: Սա էլ իր հերթին է ծուղակ վարորդների համար: Վթարների ականատեսը թաղամասի բնակիչներն են:
Որտեղի՞ց է կուտակվում ջուրը. այս ընթացքում բնակիչների որոնումներն արդյունք չեն տվել: Տեղն ու ծագումը չեն գտել նաև ջրմուղի աշխատողները: Բողոքներին ու զանգերին արձագանքել են, բայց արդյունքը դրական չի եղել: Այն, որ ջուրը վնասված կոյուղուց չէ, միանշանակ է, քանի որ ցարի ժամանակաշրջանի թաղամասը կոյուղատար ցանց չունի, ջրմուղի բրիգադն էլ ասել է, որ խմելու ջրագծի վթար էլ չկա: Դա նաև ապացուցել են լաբորատոր ստուգմամբ:
Ընկերության՝ գրունտային ջրերի հոսքը կանխելու հարցերով պատասխանատուն նշում է, որ տարբերակներ կարող են առաջարկել, թե ինչ կարելի է անել ջրի հոսքը կտրելու համար: Պատասխանատուն նկատի ունի քաղաքային իշխանություններին՝ դրանով նաև փոխելով բնակիչների բողոք- դիմումների հասցեատիրոջը: Փոխարենը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շտապել է հիշեցնել թաղամասում նախատեսվող աշխատանքների մասին: Հաջորդ տարի այստեղ կոյուղատար համակարգ է կառուցվելու, իսկ խոստման ապացույցն էլ մեկ ամիս առաջ թաղամաս բերված խողովակներն են:
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...