ՀՀ-ի ոչ մի կառավարություն ԼՂ-ի հարցում նույնքան թափանցիկ չի եղել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

ՀՀ-ի ոչ մի կառավարություն ԼՂ-ի հարցում նույնքան թափանցիկ չի եղել. Փաշինյան

17:05 19.12.2018

Լեռնային Ղարաբաղի հարցում նոր բան չկա, իսկ ադրբեջանական կողմի ակտիվությունը ցածր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Նոր բան չկա ԼՂՀ հարցում, ակտիվություն այնքանով է, ինչքանով տեսնում եք: Այդ ակտիվությունը վերջին 20 տարում կարող ենք համարել ցածր»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը պարբերաբար գալիս է Հայաստան: Աշխատանքային բնույթ կրող այդ այցերը, Փաշինյանի խոսքերով, այսուհետ կլուսաբանվեն:

«Աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները լուսաբանվեն, որովհետև կարծում եմ, որ պրոցեսը պետք է լինի թափանցիկ: Կարող եք իմ ասածը քննության առնել, ՀՀ-ի ոչ մի կառավարություն ԼՂՀ-ի հարցում նույնքան թափանցիկ չի եղել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց ադրբեջանական կողմի հետ ցանկացած բանակցությունից կամ հանդիպումից հետո Հայաստանում հնչած մեկնաբանություններին:

«Երբ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսության էլեմենտ է պարունակում, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը. առաջին կանխավարկածն այն է, որ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ չկա այնպիսի կանխավարկած, որ գուցե ՀՀ-ի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել: Երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ տեղի է ունեցել շփում, այն փաստը, որ առաջինը նրանք են հաղորդագրություն տվել, դրանից տիտանական եզրակացություններ են արվել»,- ասաց նա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

21:37 30.04.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

21:25 30.04.2025

Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

Երևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

21:09 30.04.2025

Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

BACK_TO_TOP