Եվրահանձնաժողովը պնդում է, որ Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Եվրահանձնաժողովը պնդում է, որ Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի

16:50 19.12.2018

Եվրոպական հանձնաժողովը, գործելով Եվրոպական միության անունից, պնդում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, հայտնում է Ecolur.am-ը:

«Չնայած վերջին 20 տարում ՀԱԷԿ-ում իրականացված անվտանգության ոլորտի մի շարք բարեփոխումներին՝ ներառյալ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերը, Եվրոպական հանձնաժողովը կարծում է, որ այսպիսի ռեակտորը չի կարող արդիականացվել այնպես, որ ամբողջությամբ համապատասխանի միջուկային անվտանգության՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներին։
Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ էլեկտրակայանը պետք է փակվի հնարավորինս շուտ և, հետևաբար, այն չի խրախուսում 2016 թվականից հետո ռեակտորի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված ջանքերը, քանի որ դրա շահագործման իրական ժամկետը (30 տարի) լրացել է»:

Այս մասին նշված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, որի ստորագրման առաջարկությանը ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեկտեմբերի 13-ին:

Փաստաթղթի նպատակն է իրագործել Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի (ՄԱԿԵԽ) կողմից փորձագիտական գնահատման ենթարկված՝ Մեծամորի ատոմակայանի համար սթրես-թեստերի անցկացման վերաբերյալ առաջարկությունները, ինչը կհանգեցնի ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարելավմանը։

«ՀԱԷԿ-ի վաղաժամկետ փակումը և անվտանգ ապագործարկումը, ինչպես նաև այս առնչությամբ ճանապարհային քարտեզի գործողությունների ծրագրի ընդունումը շարունակում է համարվել հիմնական նպատակ և պայման միջուկային անվտանգության համագործակցության գործիքին (ՄԱՀԳ) համապատասխան հետագա համագործակցության համար՝ հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև կայուն զարգացումն ապահովելու համար էներգիայի այլընտրանքային աղբյուրների անհրաժեշտությունը։ ՄԱՀԳ-ը միայն կաջակցի սթրես-թեստերի արդյունքներով պայմանավորված այն միջոցառումների իրականացմանը,որոնք ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը, այլ ոչ թե շահագործման ժամկետի երկարաձգմանը։

Այդուհանդերձ, ընդունելով այն փաստը, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման գործընթացն սկսվել է և արդեն իսկ հաստատվել է, որ ՀԱԷԿ-ը գտնվում է իր 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման փուլում, Հանձնաժողովը շարունակում է աջակցել Հայաստանին միջուկային անվտանգությունը պահպանելու և դրա մակարդակը բարձրացնելու գործում՝ հետևյալ ընտրված ոլորտներում՝ անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների վերանայում և լիցենզավորում, ՀԱԷԿ-ի երկարաժամկետ գործարկման կարգավորիչ վերահսկողություն, ռադիոակտիվ թափոնների կառավարում, ապագործարկում և, որպես առավել բարձր առաջնահերթության հարց, միջուկային ոլորտը կարգավորող մարմնի՝ Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) և դրա Տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպություն (ՏԱԿ) անկախության, հզորության և տեխնիկական կարողության մակարդակի բարձրացում։ Այս ոլորտներն ընտրվել են՝ ՀԱԷԿ սթրես-թեստերի արդյունքում սահմանված՝ անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀԱԷԿ-ի գործարկման պլանավորված երկարաձգման հետ կապված լիցենզավորման հետագա գործողություններում ՀԱԷԿ-ի դերին համապատասխան։

ՄԱՀԳ-ի համաձայն ՀԱԷԿ-ին հետագայում տրամադրվող ցանկացած աջակցություն կներառի միայն այն գործողությունների իրականացումը, որոնց հիմքում ընկած են սթրես-թեստերի արդյունքները, և որոնք ներառված են ԵՄ-ի փորձագետների աջակցությամբ և Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի (ՄԱԿԵԽ) մասնագրերին և ընթացակարգերին համապատասխան ՄԿՀՄ-ի կողմից մշակված Գործողությունների ազգային ծրագրում»,- նշված է համաձայնագրի նախագծում:

Փաստաթղթով նախատեսված հիմնական գործողություններն են՝

. Աջակցություն Հայաստանի միջուկային օպերատորին. պաշտպանիչ պատյանի և բանեցված միջուկային վառելիքի պահման ավազանի հերմետիկության մակարդակի բարելավում։

. Աջակցություն Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին միջուկային կամ ճառագայթային վթարների հետ կապված արտակարգ իրավիճակներում պատրաստվածության մակարդակի բարելավման հարցում. ջրի և էներգիայի մատակարարման այլընտրանքային միջոցների ապահովում:

Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ հիմնական ակտին՝ Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքին համապատասխան։ Ծրագրի արժեքը 6 500 000 եվրո է: Հայկական կողմը չի համաֆինանսավորում գործողությունը։ Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ավարտվելու է 96 ամիս անց:

Փաստաթղթին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ (31 կետ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP